Թբիլիիսիի Քաղաքային Դատարանը կալանքից ազատել է Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային
19-09-2015 11:32:49 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Սեպտեմբերի 17-ի ուշ գիշերը Թբիլիիսիի Քաղաքային Դատարանը կալանքից ազատել է մի շարք հանցագործությունների, այդ թվում նաև պետական միջոցների ծախսման մեջ մեղադրվող Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային: Խորհրդարանական մեծամասնության անդամ Լևան Բերձենիշվիլին ևս, ինչպես փաստացիորեն երկրի ողջ քաղաքական վերնախավը սեպտեմբերի 18-ին Թբիլիսիի նախկին քաղաքապետի ազատության կապակցությամբ հայտարարություն է արել: «Ես շնորհավորում եմ նրան ազատության կապացությամբ: Մինչդեռ, չգիտեմ, թե ինչքան ժամանակ նա կլինի ազատության մեջ: Երբ մարդուն ազատում են բանտից, դա միշտ էլ ուրախալի է: Երբ ձերբակալում են, տխրություն է», -հայտնել է Լևան Բերձենիշվիլին` ակնարկելով, որ հնարավոր է նախկին քաղաքապետին նորից ձերբակալեն:
«Այն փաստը, որ Գիգի Ուգուլավային ազատ են արձակել, կարող է երկու բան նշանակել: Կամ վրացական դատարանը արտասահմանյան ուժերի պատվերն է կատարել, որոնք վաղուց էին պահանջում ազատել Ուգուլավային, կամ իշխող կոալիցիայի և «Ազգային Շարժման» (Սահակաշվիլու կուսակցությունը), միջև գործարք է կնքվել: Նրանք ինչ-որ բանի մասին պայմանավորվել են: Հավանաբար, նրանք պայմանավորվել են այն մասին, որպեսզի «Ազգային շարժումը» վերադառնա իշխանության գլուխ: Ինչ ուզում է լինի, Իվանիշվիլին բարեհաջող կերպով խաբել է իր ընտրողներին: Վրացական Երազանքը խոստանում էր, որ կվերականգնի երկրում արդարությունը: Ինչպես երևում է, արդարության վերականգնում դեռևս ակնկալել չարժե», -սեպտեմբերի 18-ին հայտարարել է Նինո Բուրջանաձեն:
Վրաստանի Ազգային Բանկի որոշման համաձայն` սեպտեմների 19-ին 1 դոլարը կարժենա 2.4491 լարի, իսկ 1 եվրոն 2.8001 լարի: Լարին կրկին արժեզրկվել է: Հարկ է նշել, որ եթե լարին շարունակի անկումը, և արժեզրկվի ևս նվազագույնը 0.009 լարիով, ապա լիովին սպասելի է, որ կգերազարնցվի ազգային արժույթի պատմական նվազագույնին: Իր գոյության 20 տարվա ընթացքում լարին այսքան էժան դեռևս չի եղել:
Սեպտեմբերի 18-ին հանդիպում է կայացել Վրաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանի և երկրի վարչապետի միջև: «Ես և Վրաստանի վարչապետը շատ երկար և լավ զրույց վարեցինք: Խոսեցինք երկկողմանի հարաբերությունների ընդարձակ սպեկտրի մասին, այդ թվում նաև առևտրատնտեսության մասին: ԱՄՆ-ն համառորեն կաջակցի Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցերին, ինչպես նաև աջակցում է Վրաստանի եվրոատլանտյան միտմանը: Մենք խոսել ենք այն մաիսն, թե ինչպես կարելի ավելի շատ զարգացնել մեր առևտրային հարաբերությունները, դարձնել դրանք ավելի բազմազան և դրանով իսկ Վրաստանին դարձնել օրինակելի երկիր», -հանդիպման ավարտին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանը:
Չնայած երկրի ղեկավարության` նորանոր աշխատատեղերի բացման և բարեհաջող զբոսաշրջության եղանակի վերաբերյալ հայտարարությանը` սեպտեմբերի 18-ին հայտնի է դարձել, որ Բաթումիի խոշորագույն «Ինտուրիստ» հյուրանոցը աշխատանքից ազատել է 70 աշխատակցի: «Հյուրանոցում վերակազմավորում է անցկացվում: Մենք աշխատանքից հեռացրել ենք 70 աշխատակցի: Նրանց տեղում մենք չենք ծրագրում նոր մարդկանց ընդունել: Մենք ուղղակի կրճատում ենք հուրանոցի աշխատակազմի քանակությունը», -հայտարարել է հյուրանոցի մենեջերը:
Վիճակագրական տվյալների համաձայն` Վրաստանի ՀՆԱ-ի ծավալը 2015թ. երկրորդ եռամսյակում կազմել է 7 700 000 000 լարի, ինչը 600 000 000 լարիով ավելի է անցյալ տարվա համեմատությամբ: Մինչդեռ լարիի կուրսի անկման հաշվառմամբ դոլարով ՀՆԱ-ի ծավալը 658 000 000 ԱՄՆ դոլարով ավելի քիչ է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Պաշտոնական վիճակագրության համաձայն` ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 2.5%, ինչը երկու անգամ քիչ է անցյալ տարվա համեմատությամբ: Հետաքրքիր է, որ անցյալ տարվա համեմատությամբ ՀՆԱ-ի աճը մեկ քաղաքացու համար 2015թ. երկրորդ եռամսյակում 9 անգամ ավելի է: Մինչդեռ թվերի տվյալ աճը բնակչության եկամուտների իրական աճի արդյունք չէ, այլ որ 2015թ. ՀՆԱ-ն հաշվել են երկրի բնակչության քանակի արդեն թարմացված տվյալներով, որը կրճատվել և կազմել է 3 700 000 մարդ (այն դեպքում, երբ անցյալ տարի ՀՆԱ-ն հաշվել են հիմնվելով հին տվյալների վրա, որոնց համաձայն` Վրաստնում ապրում էր շուրջ 5 000 000 մարդ):