Երեխաների աջակցության կենտրոնի փոքրիկ սաների լուսանկարները կտեղափոխվեն Հայաստանի տարբեր հիվանդանոցներ


Երեխաների աջակցության կենտրոնի փոքրիկ սաների լուսանկարները կտեղափոխվեն Հայաստանի տարբեր հիվանդանոցներ

  • 19-09-2015 13:25:21   | Հայաստան  |  Բարեգործություն

«Փոփոխություններ բնապատկերներով» (Changing Landscapes) նախագծի շրջանակներում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կայացել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Երեխաների աջակցության կենտրոնի սաների` լուսանկարների ամփոփիչ բացօթյա ցուցահանդեսը: Կենտրոն հաճախող երեխաները, նախապես լուսանկարչության վարպետության դասեր անցնելով,  ինքնուրույն լուսանկարել են բնպատկերներ, որոնք կտեղափոխվեն Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններ` դառնալով հարմարավետության, հանգստության և դրական զգացմունքների աղբյուր ինչպես հիվանդների, այնպես էլ նրանց ընտանիքների և բժշկական անձնակազմի համար:  
 
Նախագծի գաղափարի համահեղինակ Քրիստին Մխիթարյանը նշել է, որ նմանատիպ միջոցառումների նպատակն է զարգացնել ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի սաների լուսանկարչական հմտությունները: 
««Փոփոխություններ բնապատկերներով» անվանումը ևս պատահական չէ ընտրված, քանի որ բնապատկերները տվյալ դեպքում փոփոխությունների աղբյուր են հանդիսանում առաջին հերթին երեխաների համար, ովքեր հենց լուսանկարների հեղինակներն են»,- ասել է Ք. Մխիթարյանը:
Ըստ նրա` բնապատկերների լուսանկարչությունը ընդունված արտթերապիայի տեսակ է, որն առավել տարածված է արևմտյան երկրներում:
Նախագծի թրեյներ, Ֆոտոլուսանկարիչ, SPRING PR-ընկերության կրեատիվ փորձագետ Գոռ Կրոյանն անմիջապես աշախատելով երեխաների հետ, վերջիններիս սովորեցրել է օգտվել լուսանկարչական սարքից, նաև տիրապետել դրա օգտագործման հմտություններին: 
Նրա խոսքերով` ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները փոքրիկների սուր աչքի և ստեղծարար մտքի լավագույն դրսևորումներն են. «Հաճելիորեն զարմացած եմ երեխաների տաղանդով, քանի որ պրոֆեսոիանալ լուսանկարչի աչքին հատուկ կադրեր էին որսում»: Գ. Կրոյանի տեղեկացմամբ` վարպետության դասերի շրջանակում նաև իրականացվել են էքսկուրսիոն շրջայցեր Կասկադ համալիր, Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ, Սևանա լիճ, Զվարթնոցի տաճար և Էջմիածին:
Ցուցահանդեսի ընթացքում իրականացվել է բաց հանրային քվեարկություն, որի միջոցով անցորդները հնարավորություն են ունեցել ծանոթանալու և գնահատելու երեխաների աշխատանքները:
«Փոփոխություններ բնապատկերներով» նախագիծն իրկանացվել է ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի և «Այո» հարթակի միջոցով, կենտրոնի «Բարեկամների խորհրդի» աջակցությամբ:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանը, Երեխաների աջակցության կենտրոնի «Բարեկամների խորհրդի» անդամներ Հրաչուհի Ութմազյանը, Արա Գևորգյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), «Փոփոխություններ բնապատկերներով» (Changing Landscapes) նախագծի գաղափարի հեղինակներ Քրիստին Մխիթարյանը, Ջոն Լեոնարդը, նախագծի թրեյներ, Ֆոտոլուսանկարիչ, SPRING PR-ընկերության կրեատիվ փորձագետ Գոռ Կրոյանը, «Այո» հարթակի թիմը:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն