Իսլամիստները գլխատել են սիրիական բանակի 56 զինվորի


Իսլամիստները գլխատել են սիրիական բանակի 56 զինվորի

  • 19-09-2015 16:39:55   | Սիրիա  |  Միջազգային

Իսլամիստները մահապատժի են ենթարկել սիրիական բանակի 56 զինվորի: Զանգվածային մարդասպանությունը տեղի է ունեցել Իդլիբ նահանգի տարածքում տեղակայված Աբու-ադ-Դուհուր օդնավակայանում: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին:
 
Սիրիայում Մարդու իրավունքների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Ռամի Աբդուրահման հաստատել է զոհվածների մասին լուրը` նշելով, որ կան գործով վկաներ ու լուսանկարներ:
Նա տեղեկացրել է, որ հանցագործությունը կատարվել է մի քանի օր առաջ: Սիրիական զինված ուժերընշյալ օդանավակայնի նկատմամբ ունեցած վերահսկողությունը կորցրել են սեպտեմբերի 9-ին: Կայազորը իր դիրքերը լքել է երկու տարվա պայքարի ընթացքում: 
Նշենք, որ արաբական այդ հանրապետությունում քաղաքացիական պատերազմը սկսվել է 2011 թվականի գարնանը: Պատերազմի հետևանքով զոհվածների թիվը գերազանցում է 230 հազարը, իսկ փախստականներինը` 11,5 միլիոնը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային