Ամերիաբանկը երկարաձգում է հայտարարված մրցույթի ժամկետը


Ամերիաբանկը երկարաձգում է հայտարարված մրցույթի ժամկետը

  • 01-12-2010 14:48:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ամերիաբանկը 100 տարվա պատմության կապակցությամբ սույն թվականի նոյեմբերի 8-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը հայտարարել էր մրցույթ` “ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց” թեմայով: Ամերիաբանկը ընդառաջ գնալով ուսանողների բազմաթիվ խնդրանքներին` կապված այն համգամանքի հետ, որ նոյեմբեր ամիսը ուսանողների համար ծանրաբեռնված էր միջանկյալ քննություններով եւ անհատական ու կուրսային աշխատանքներով, երկարաձգում է հայտարարված մրցույթի ժամկետը մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 10-ը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մրցույթի արդյունքները կհրապարակվեն սույն թվականի դեկտեմբերի 21-ին: Նշենք, որ մրցույթին մասնակցում են բոլոր այն ԲՈՒՀ-երի ուսանողները, որոնք համագործակցության պայմանագիր ունեն Ամերիաբանկի հետ /Երեւանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ, Հայ-ռուսական /սլավոնական/ պետական համալսարան/: Մրցույթի պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը զետեղված է Ամերիաբանկի ինտերնետային կայքում www.ameriabank.am: “Ամերիաբանկ” ՓԲԸ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն