ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում բյուջե է մուտքագրվել 1,16մլն.դրամ


ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում բյուջե է մուտքագրվել 1,16մլն.դրամ

  • 22-09-2015 14:58:45   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 15-19.09.2015թթ. ժամանակահատվածում իրականացված  շրջայցերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 420.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 180.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
   
         Մասնավորապես`  
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ  
       Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման                       գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  50.4 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
      Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում` և հաշվարկվել է 57.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Շիրակի  տարածքային բաժնի կողմից կատարված շրջայցերի արդյունքում արձանագրվել է առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման մեկ դեպք, որի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
  
  Ապօրինի որս
       Լոռու  տարածքային բաժնին հանձնված`  10 հատ լոր տեսակի թռչուն որսալու վերաբերյալ գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 20.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
       Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է բադի և անտառային կաչաղակի  ապօրինի որսի դեպք, ինչի քննության արդյունքում իրավախախտը ենթարկվել է 70.0 հզ.դրամ վարչական տուգանքի և կազմվել կենդանական աշխարհին հասցված վնասի 52.0 հազ.դրամի ակտ:
 
    Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  1,16մլն.դրամ:  
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն