Քաղցկեղից 63 տարեկանում մահացել է ԽՍՀՄ օլիմպիական չեմպիոն Իվան Դվորնին


Քաղցկեղից 63 տարեկանում մահացել է ԽՍՀՄ օլիմպիական չեմպիոն Իվան Դվորնին

  • 22-09-2015 15:38:21   | Ռուսաստան  |  Սպորտ

63 տարեկանում մահացել է 1972 թվականի Օլիմպիկան խաղերում ոսկե մեդալի արժանացած բասկետբոլիստ Իվան Դվորնին, ով ներկայացրել է ԽՍՀՄ հավաքականը: Նախկին մարզիկի մահվան պատճառը եղել է թոքերի քաղցկեղը: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով ТАСС-ին:
 
Իր կարիերայի ողջ ընթացքում Ի. Դվորնին խաղացել է բասկետբոլի սվերդլովյան և լենինգրադյան թիմերում: Վերջինի կազմում բասկետբոլիստը կրկնակի անգամ արժանացել է  արծաթե մեդալի, իսկ 1973 թվականին անցկացված Գավաթակիրների մրցաշարում դարձել է գավաթի հաղթող
 
Նոյյան տապան  -   Սպորտ