Alcatel-ը ներկայացրել է OneTouch Flash 2 սելֆի-սմարթֆոնը


Alcatel-ը ներկայացրել է OneTouch Flash 2 սելֆի-սմարթֆոնը

  • 23-09-2015 14:50:51   | Ֆրանսիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ


Alcatel ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է միջին դասին պատկանող OneTouch Flash 2 Android-սմարթֆոնը: Սարքի հիմքում ընկած է 1.3 ԳՀց տակտային հաճախականությամբ ութմիջուկ MediaTek MT6753 չիփսետը: IPS ցուցասարքի անկյունագիծը 5 դյում է,  թողունակությունը` 1280х720 պիքսել:

Ետնամասում առկա է Samsung ISOCELL սենսորով, ֆազային ավտոֆոկուսով, f/2.0 դիաֆրագմայով և երկակի LED լուսարձակուվ օժտված 13 Մպ հիմնական տեսախցիկի մոդուլը: Դիմային հատվածում առկա LED-լուսարձակով համալրված սելֆի-տեսախցիկի թողունակությունը 5 Մպ է: OneTouch Flash 2-ը աշխատում է Android 5.1 Lollipop օպերացիոն համակարգով: Սարքի մնացյալ տեխնիկական բնութգրերից են`2 Գբ օպերատիվ և 16 Գբ ներկառուցված հիշողությունները, 3000 մԱ/ժ տարողությամբ մարտկոցը, երկու SIM-քարտի բնիկները և  LTE-ցանցի սատքրումը: OneTouch Flash 2-ը վաճառքում կհայտնվի հոկտեմբեր ամսին: Գնի մասին առայժմ տեղեկություններ չկան:

 

Նյութի աղբյուրն այստեղ

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ