Եմենի մայրաքաղաքային մզկիթում իրականացված ահաբեկչության արդյունքում զոհվել է 29 մարդ


Եմենի մայրաքաղաքային մզկիթում իրականացված ահաբեկչության արդյունքում զոհվել է 29 մարդ

  • 24-09-2015 12:13:44   | Եմեն  |  Միջազգային

Սեպտեմբերի 24-ին Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող մզկիթում զոհաբերության տոնին նվիրված աղոթքի ժամանակ հնչած երկու պայթյունների արդյունքում զոհվել է ոչ պակաս քան 29 մարդ:  Այս մասին գրում է tass.ru-ն` վկայակոչելով Yemen Post-ին:
 
Առաջին պայթյունը տեղի է ունեցել ալ-Բալիլի մզկիթում, որը գտնվում է ոստիկանական ակադեմիայի հարևանությամբ, իսկ երկրորդը` պայթել է աղոթարանի մուտքի մոտ:
Սեպտեմբերի սկզբին կրկնակի ահաբեկչություն էր տեղի ունեցել մայրաքաղաքային մզկիթներից մեկում, որին զոհ էր գնացել 32 մարդ, իսկ հարյուրից ավելին` ստացել էին մարմնական վնասվածքներ: 
Եմենում կատարված ահաբեկչությունների մեծ մասի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ալ Քաիդան», ինչպես նաև «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորումը:
 
Նոյյան տապան  -   Միջազգային