Ֆինլանդիայում ցուցարարները քարեր են նետել փախստականների ավտոբուսի ուղղությամբ


Ֆինլանդիայում ցուցարարները քարեր են նետել փախստականների ավտոբուսի ուղղությամբ

  • 25-09-2015 15:43:59   | Ֆինլանդիա  |  Միջազգային

Ֆիննական Լահթի քաղաքում նախորդ գիշեր ցուցարարները 49 փախստականներից բաղկացած ավտոբուսին դիմավորել են քարերով: Միգրանտների թվում եղել են ընտանիքիներ երեխաների հետ միասին: Այս մասին գրում է tass.ru-ն` վկայակոչելով Yle-ին:
 
Ցուցարաներից մեկը, ով հագնված է եղել Կուկլուս կլանի անդամների հագուստի նմանությամբ, քարերը նետել է Կարմիր խաչի աշխատողների ուղղությամբ: 
Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Ոստիկանությունը ձերբակալել է ցուցարարներից մեկին: Ինքնաբուխ բողոքի ակցիան սկսվել էր այն տեղեկությունից հետո, երբ պարզվել է, որ փախստականներին տեղավորելու են նախկին Հեննալա զորանոցում:
Երկրի կառավարությունը, այդ թվում վարչապետ Յուհա Սիպիլյան, ֆինանսների նախարար Ալեքսանդր Ստուբը և արտգործնախարար Թիմո Սոյնին քննարկել են Լահթիում կատարված իրադարձությունները: Ներքին գործերի նախարար Պետտերի Օրպոն նշել է, որ նմանատիպ գործողությունների նկատմամբ պետք է ցուցաբերել զրոյական հանդուրժողականություն:
ՆԳՆ-ի ղեկավարի փոխանցմամբ` իրավապահ մարմինները պատրաստ են անհրաժեշտության դեպքում ուժեղացնել անվտանգության միջոցառումները: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play