Սոցիալական ցանցերում Դոնալդ Տրամպին դդմի վերածելու ֆլեշմոբ է սկսվել


Սոցիալական ցանցերում Դոնալդ Տրամպին դդմի վերածելու ֆլեշմոբ է սկսվել

  • 25-09-2015 17:27:53   | ԱՄՆ  |  Միջազգային

Սոցիալական ցանցերի օգտատերերը սկսել են ֆլեշմոբ` հելոունյան դդումներին տալով ԱՄՆ-ի նախագահի պոտենցիալ թեկնածու Դոնալդ Տրամպի տեսքը: Կերպարն ստացել է Դոնալդ Տրամպկին անվանումը, որն առաջացել է Trump և pumpkin (դդում) բառերից:
 
Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով Mashable-ին:
«Կտրեք Ձեր սեփական Դոնալդ Տրամպկինին Հոլոունի տոնի ժամանակ»,- կոչ է անում հրատարակությունը և թվարկում է անհրաժեշտ ապրանքները` դդում, ներկ և ծղոտներ, որոնցից առաջարկվում է պատրաստել կերպարի մազերը և հոնքերը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային