Տաջիկստանի Գլխավոր դատախազությունը դիմել է Գերագույն դատարանին` կասեցնելու «Իսլամական վերածնունդ» կուսակցության գործունեությունը


Տաջիկստանի Գլխավոր դատախազությունը դիմել է Գերագույն դատարանին` կասեցնելու «Իսլամական վերածնունդ» կուսակցության գործունեությունը

  • 28-09-2015 16:23:11   | Տաջիկստան  |  Միջազգային

Տաջիկստանի Գլխավոր դատախազությունը դիմել է Գերագույն դատարանին կասեցնելու «Իսլամական վերածնունդ» կուսակցության գործունեությունը: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով ТАСС-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` անկնկալվում է, որ վերոնշյալ կուսակցությունը կհայտարարվի ծայրահեղ-ահաբեկչական, իսկ նրան պատկանող  ամբողջ գրականությունը, հրատարակությունները և կայքերը կարգելվեն Տաջիկստանի տարածքում:
Ավելի վաղ,  Գլխավոր դատախազությունում հայտարարել էին, որ Տաջիկստանի  պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Աբդուհալիմ Նազարզոդան  2010 թվականից պատրաստվել է ռազմական խռովության: 
Ինչպես նշվում է, 2010 թվականից մինչև 2015 թվականի օգոստոսը, Տաջիկստանի «Իսլամական վերածնունդ կուսակցության» ներկայացուցիչ Մուհիդինա Քաբիրիի ցուցումներով հանցավոր միավորում ստեղծելու նպատակով ստեղծել է ավելի քան 20 հանցավոր խմբավորումներ` բաղկացած 300 անդամից: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային