Չինաստանի արևելքում ավելի քան 320 հազար բնակիչ է տարհանվել «Դուցզյուան» թայֆունի պատճառով


Չինաստանի արևելքում ավելի քան 320 հազար բնակիչ է տարհանվել «Դուցզյուան» թայֆունի պատճառով

  • 29-09-2015 20:05:21   | Չինաստան  |  Միջազգային

«Դուցզյուան» թայֆունի պատճառով  Չինաստանի արևելյան Չժեցզյան նահանգի ավելի քան 320 հազար բնակիչներ են տարհանվել առավել անվտանգ տարածքներ:  Այս մասին գրում է tass.ru-ն` վկայակոչելով «Սինխուա» գործակալությանը:
 
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ավելի քան 25 հազար նավեր են վերադարձել նահանգի նավահանգիստներ: Միջնակարգ դպրոցներում հետաձգվել են պարապմունքները:
Հարևան Ֆուցզյան նահանգում շուրջ 600 բնակիչ մնացել է առանց էլեկտրաեներգիայի, իսկ Պուտյան քաղաքից  տարհանվել են 20 հազար քաղաքացիներ: 
Ափամերձ հատվածներում ալիքի բարձրությունը հասել է տասը մետրի` սպառնալով ծովային ամբարտակներին:
Շրջանում հետաձգվել է 100 ավիաթռիչք և կանգնեցվել է 200 արգաընթաց գնացքների երթևեկությունը:
«Դուցզյուան»-ը դարձել է թվով 21-րդ թայֆունն այս սեզոնին:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play