Ժամանակակից գրող Դավիթ Մշեցին ընթերցողներին ներկայացրեց «Սիրո և մահվան տեսիլներ» և «Բռի Աստվածներ» գրքերը


Ժամանակակից գրող Դավիթ Մշեցին ընթերցողներին ներկայացրեց «Սիրո և մահվան տեսիլներ» և «Բռի Աստվածներ» գրքերը

  • 30-09-2015 16:08:37   | Հայաստան  |  Նոր գրքեր

Երևանում տեղի ունեցավ ժամանակակից գրող Դավիթ Մշեցու «Սիրո և մահվան տեսիլներ» և «Բռի Աստվածներ» գրքերի շնորհանդեսը: «Սիրո և մահվան տեսիլներ» բանաստեղծական ժողովածուն երիտասարդ բանաստեղծի չորրորդ գիրքն է, որին նախորդել են «Կարմիր մամուռ», «Քառասուն դար` քառասուն տարում» և «Բռի Աստվածներ» բանաստեղծական ժողովածուները:
 
«Նոյյան Տապանի» թղթակցի հետ զրույցում Դ. Մշեցին նշեց, որ վերոնշյալ գրքերում անդրադարձել է տարբեր թեմաների` սիրային, հայրենասիրական, անձնական, քաղաքական: 
Ըստ նրա` գրքերն ուղղված է այն սերնդի, որը ծանոթանալով ստեղծագործություններին, գոնե տասը տոկոսով կահսկանա հեղինակին. «Սա մեծ երազանք է ինձ համար»,- ասաց նա:
Դ. Մշեցու կարծիքով` ներկայումս կան լուրջ երիտասարդ գրողներ, ովքեր գովազդի կարիք չունեն. «Պատմությունը մի օր կսրբագրի ամեն ինչ, ու այդ ժամանակ պարզ կդառնա, թե ներկայիս գրողներից ով կմնա որպես տվյալ ժամանակաշրջանի գրող-արձակագիր»:
Նա նորմալ է համարում այն փաստը, որ գրողի կենդանության օրորք նրա ստեղծագործությունները չեն ընդգրկվում դպրոցական դասագրքերում: 
Դ. Մշեցու տեղեկացմամբ` «Սիրո և մահվան տեսիլներ» և «Բռի աստվածներ» գրքերը կարելի է ձեռք բերել երևանյան գրախանութներից:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Նոր գրքեր