Բարակ Օբամայի` «Ալ-Քաիդա» խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենի ոչնչացման պաշտոնական հայտարարաությունից հետո աշխարհի խոշորագույն որոնողական կայքում` Google-ում «բեն լադեն» ձեւակերպմամբ հարցումների քանակն ավելացել է 1 միլիոն տոկոսով, այլ կերպ ասաց 10 000 անգամ: Այդ մասին Google ընկերությունը հայտարարել է իր թուիթերյան (Twitter) միկրոբլոգում:
Այդ նույն ժամանակ Պակիստանում Բեն Լադենի վերացման մասին լուրը մեծ արագությամբ տարածվեց շնորհիվ սոցիալական կայքերի: Բեն Լադենի ոչնչացման մասին թուիթերյան հաղորդագրություննների քանակը վայրկյանում ունեցավ ռեկորդային ցուցանիշ: Նախքան ոչնչացման մասին պաշտոնական լուրի տարածվելը այդ թիվը կազմում էր 5 000, որից հետո 6 000 «թուիթ» վայրկյանում:
Հետաքրքիր էր այն փաստը, որ ըստ Google ընկերության, Բեն Լադենի ոչնչացման մասին պաշտոնական լուրի հրապարակումից հետո հարցումների քանակը նույնքան անգամ կտրուկ նվազեց:
Մեկ ուրիշ հանրահայտ որոնողական կայքի` Yahoo-ի տվյալների համաձայն մայիսի 1-ին «բեն լադեն» ձեւակերպմամբ հարցումների թիվն աճել է 985, «September 11th» ձեւակերպմամբ հարցումների քանակը 10, իսկ Պակիստանի քարտեզի որոնումների թիվը մոտ 26 անգամ: