Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում


Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում

  • 06-10-2015 16:46:37   | Տավուշի մարզ  |  Ականատեսի աչքերով

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 10:40-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան-Վրաստանի սահման ավտոճանապարհի Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի վարչական տարածքում բախվել են Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, 61-ամյա Վլադիմիր Վասիլենկոյի բարած Volvo բեռնատար մակնիշի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 30-ամյա Արտակ Ազատյանի վարած Վազ 2107մակնիշի 34 VN 652 համարանիշի և Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ, 36-ամյա Նվեր Հակոբյանի վարած Վազ 2110 մակնիշի 07 ՍՕ 226 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդ Ա. Ազատյանը տեղում մահացել է, իսկ ավտոմեքենան հարվածի արդյունքում վերածվել է մետաղե ջարդոնի: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Նոյեմբերյանի հրշեջ -փրկարարական ջոկատի աշխատակիցները, ովքեր ժամանել են 1 մարտական հաշվարկով և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են քննիչները՝ ավագ քննիչ Արկադի Աբովյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները մահացածին մեծ դժվարությամբ դուրս բերեցին ավտոմեքենայից: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր է ժամանել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ով հանձնարարեց, որպեսզի մեքենաները տեղափոխելուց հետո կանոնավոր կատարվի ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ առկա է դիզվառելիքի արտահոսք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով