Պենտագոնն ընդունել է իր սխալը Աֆղանստանում ռմբակոծված հիվանդանոցի հետ կապված


Պենտագոնն ընդունել է իր սխալը Աֆղանստանում ռմբակոծված հիվանդանոցի հետ կապված

  • 07-10-2015 14:10:26   | ԱՄՆ  |  Միջազգային

 Պենտագոնի ղեկավար Էշտոն Քարտերը ցավակցություն է հայտնել աֆղանական Կունդուզ քաղաքում հիվանդանոցին հասցված ավիահարվածների հետևանքով զոհված մարդկանց հարազատներին: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով  Reuters-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` Է. Քարտերն  ընդունել է, որ ռազմական կառույցը սխալ է թույլ տվել:
«Ամերիկացի զինվորականները հատուկ գործողությունների ընթացքում փորձել են կանխել անմեղ մարդկանց մահը: Եվ երբ մենք սխալ ենք թույլ տալիս, ապա մենք ընդունում ենք մեր սխալը: Սա հենց այդ է, ինչ մենք անում ենք հիմա»,- նշել է Է. Քարտերը: 
Նա նաև ավելացրել է, որ կարվի ամեն հնարավորը, որպեսզի այդ ողբերգական միջադեպի պատճառները բացահայտվեն, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play