Կառավարության որոշմամբ հավասարակշռվում են դեղերի անվտանգության եւ շուկայում մրցակցության խթանման հարցերը<br /> <br />


Կառավարության որոշմամբ հավասարակշռվում են դեղերի անվտանգության եւ շուկայում մրցակցության խթանման հարցերը

  • 04-05-2011 20:24:15   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 4-ին անցկացրել է խորհրդակցություն, որը վերաբերվում էր դեղ արտադրողների եւ ներմուծողների կողմից ներկայացված նամակ-դիմումին: Գործադիրի կողմից նախկինում ընդունվել էր ,Հայաստանի Հանրապետության դեղերի եւ դեղանյութերի ներմուծման եւ արտահանման կարգը հաստատելու մասինե որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշումը: Այն նպատակաուղղված է ՀՀ դեղերի շուկայում մրցակցության բարձրացմանը եւ դեղերի գների նվազեցմանը: Ներկաները դիմում-նամակում մտահոգություն էին հայտնել, որ այդ որոշման մեջ կան խնդիրներ, որոնք առնչվում են դեղերի նույնականացմանը, դեղերի տուփերում օտար լեզուներով ներդիրների առկայությանը եւ այլ հարցերի: Վարչապետը լսել է դեղ արտադրող եւ ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչների մտահոգություներն ու առաջարկները եւ հայտնել, որ որոշման ընդունման նպատակը հնարավոր բարենպաստ գնային տարբերություններից օգտվելն ու շուկայում մրցակցության խթանումն է: Կառավարության ղեկավարը նշել է նաեւ, որ այդ որոշմամբ հավասարակշռվում են դեղերի անվտանգության եւ շուկայում մրցակցության խթանման հարցերը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն