Սիրիական բանակը շնորհիվ ռուսական ավիահարվածների` սկսել է հարձակումներ ահաբեկիչների դիրքերի վրա


Սիրիական բանակը շնորհիվ ռուսական ավիահարվածների` սկսել է հարձակումներ ահաբեկիչների դիրքերի վրա

  • 08-10-2015 12:33:37   | Սիրիա  |  Միջազգային

Սիրիայի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակումներ են իրականացրել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով РИА «Новости»-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` Սիրիայի Գլխավոր շտաբի ղեկավար  Ալի Աբդ Ալլահ Այուբը հայտնել է, որ այսօր Սիրիայի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակումներ են իրականացրել` նպատակ ունենալով ոչնչացնել ահաբեկչական խմբավորումներին և ազատագրել նրանց կողմից գրավված բնակելի թաղամասերը և բնակավայրերը:
Նրա փոխանցմամբ` այս հարցում սիրիացի զինվորականներին օգնել են ռուսական կողմից ահաբեկիչների դիրքերին հասցված ավիահարվածները: 
«Ռուսական ռազմաօդային ուժերի կողմից հասցված ավիահարվածները թուլացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ռազմական հնարավորությունները»,- նշել է Ալի Աբդ Ալլահ Այուբը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play