Հարավային Կորեայում մեկնարկել է երկու ցուցասարքով օժտված դրոշակակիր LG V10 պլանշետաֆոնի վաճառքը


Հարավային Կորեայում մեկնարկել է երկու ցուցասարքով օժտված դրոշակակիր LG V10 պլանշետաֆոնի վաճառքը

  • 08-10-2015 13:20:44   | Կորեա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսօր Հարավային Կորեայում մեկնարկել է երկու ցուցասարքով օժտված դրոշակակիր LG V10 պլանշետաֆոնի վաճառքը, որի արժեքը կազմում է 693 դոլար: Կորեայից հետո, V10-ը վաճառքում կհայտնվի նաև այլ երկրներում, այդ թվում՝ Չինաստանում, ԱՄՆ-ում, Ասիայում, Մերձավոր Արևելքում և Լատինական Ամերիկայում: 
 
LG V10-ը ունի 2560×1440 պիքսել թողունակությամբ 5.7 դյույմանոց IPS ցուցասարք, 2 ԳՀց հաճախականությամբ վեցմիջուկ Snapdragon 808 չիփսետ, 4/64 Գբ հիշողություններ, microSD բնիկ և 3000 մԱ/ժ տարողությամբ մարտկոց:
Սմարթֆոնի ետնամասում գտնվում է 16 մեգապիքսելանոց խցիկի մոդուլը: Դիմային 5 մեգապիքսելանոց երոկւ սելֆի-խցիկներն ունեն 120 աստիճան դիտման անկյուն:
Տեսախցիկների աջ մասում տեղակայված է 1040×160 պիքսել թողունակությամբ 2.1 դյույմանոց փոքրիկ ցուցասարքը, որը ծառայում է տարբեր ծանուցումների համար: LG V10 պլանշետաֆոնը աշխատում է Android 5.1.1 օպերացիոն համակարգով: 
 
Նյութի աղբյուրն այստեղ
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ