Վրաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծվելու են հատուկ բնակավայրեր վետերանների համար


Վրաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծվելու են հատուկ բնակավայրեր վետերանների համար

  • 09-10-2015 13:42:06   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
Վրաստանի վարչապետ նախաձեռնությամբ երկրի սահմանամերձ շրջաններում կստեղծվեն հատուկ բնակավայրեր վետերանների համար: «Սահմանամերձ շրջաններում վետերանների համայնքների ստեղծման նախագիծն ուսումնասիրվել է Տնտեսական Խորհրդի նիստի ընթացքում: Վրաստանի վարչապետի վարչության տեղեկատվության համաձայն` մոտ ապագայում հարցի տեխնիկական-նյութական ուսումնասիրության անցկացումից հետո, կսկսվեն հստակ աշխատանքներ: Նախագիծը ենթադրում է սահմանամերձ շրջաններում բնակելի շենքերի և գյուղատնտեսական հաստատությունների շինարարություն վետերանների համար»:
Հոկտեմբերի 8-ին Բրյուսելում կատարած աշխատանքային այցելության շրջանակներում Վրաստանի Պաշտպանության նախարարը հանդիպել է ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև ռազմական համագործակցության հարցեր: Ինչպես նաև քննարկվել են գոյություն ունեցող «փոխազդեցության փաթեթի» իրականացման հարցերը: Հատուկ ուշադրություն է հատկացվել տարածաշրջանում անվտանգության հարցերին», -ասված է Վրաստանի Պաշտպանության նախարարության մամլո-ծառայության հայտարարությունում:
Հոկտեմբերի 8-ին Վրաստանի Պաշտպանության նախարարը աշխատանքային հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի Պաշտպանության նախարարի հետ: «Ֆրանսիայի Պաշտպանության նախարարի հետ մենք հանդիպել ենք դեռևս ամռանը: Այն ժամանակ մենք հանգեցինք այն պայմանավորվածությանը, որ Ֆրանսիան իր վրա կվերցնի Վրաստանի պաշտպանունակության ուժեղացման հարցը: Մենք պայմանավորվեցինք, որ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցության շրջանակներում կդառնա մեր դաշնակիցը: Մինչ օրս Ֆրանսիան Վրաստանի հետ չի անցկացրել առանձին ռազմական համագործակցություն: Մեր պայմանավորվածության համաձայն` Ֆրանսիան կդառնա մեր համար առաջին դաշնակիցը հակաօդային պաշտպանության ապահովման հարցերում: Ֆրանսիան ունի հսկայական փորձ, և մեր համագործակցությունը կարևոր է ոչ միայն ռազմական տեսանկյունից, այլև քաղաքական: Ֆրանսիայի հետ մեր համագործակցությունը դառնում է լայնամասշտաբ և խորը», -հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը:
Ռուսաստանի Արտաքին Գործերի նախարարության հայտարարության համաձայն` «Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության խորացումը հակասում է 2008թ. օգոստոսի 12-ին Վրաստանի ստանձնած պարտականություններին»: «ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև ռազմական համագործակցության խորացումը` այսպես կոչված «փոխազդեցության փաթեթի» փաստացի իրականացման սկիզբը, Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնավարժական կենտրոնի բացումը, ԱՄՆ-ի` Վրաստանի տարածքում խոշոր զորավարժություններ անցկացնելու ծրագրերը նպաստում են տարածաշրջանի ապակայունացմանը: Այս ամենը հակասում է ուժերի զսպման մասին այն պարտականություններին, որոնք ստանձնել է Վրաստանը 2008թ. օգոստոսի 12-ին «Մեդվեդև-Սարկոզիի» ստորագրված պայամանգրի ընթացքում», -ասված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունում:
Բրյուսել կատարած աշխատանքային այցելության շրջանակներում Վրաստանի Արտաքին Գործերի նախարարը հոկտեմբերի 8-ին հանդիպել է արտասահմանյան գործերի հարցերով Եվրամիության  գերագույն ներկայացուցչի` Ֆեդերիկ Մոգերինիի հետ: «Կողմերը քննարկել են հետագա համագործակցության ծրագրերը: Քննարկել են ընդհանուր առավելությունները և հետագա ծրագրերը, այդ թվում նաև Ասոցացման պայմանագրով նախատեսված վիզային հարաբերությունների ազատականացման գործընթացի հետ կապված հարցեր: Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել Վրաստանի անվտանգության հարցերին և գոյություն ունեցող կոնֆլիկտների խաղաղ լուծման հարցին», -ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում:
Հոկտեմբերի 8-ին Վրաստանի Էներգետիկայի նախարարը հանդիպում է անցկացրել «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ: «Դա աշխատանքային հանդիպում էր: Մենք խոսել ենք մեր տարածքով ռուսական գազի փոխանցման ծավալի մեծացման հնարավորությունների մասին: Մեզ համար սկզբունքայնորեն կարևոր է, որպեսզի փոխանցման ծավալը մեծացվի: Մենք նաև խոսել ենք այն մասին, որ լավ կլիներ, եթե Վրաստանի մասնավոր ընկերությունները կարողանային գնել ռուսական գազը: Եթե մենք կարողանանք պայմանավորվել լրացուցիչ գազի գնման մասին, ապա լավ կլինի», -հանդիպման ավարտից հետո հայտարարել է Վրաստանի Էներգետիկայի նախարարը:
«Հոկտեմբերի 8-ին Վրաստանի Կրթության նախարարը հանդիպել է աշխատանքային այցով Թբիլիսի ժամանած ադրբեջանցի գործընկերոջ հետ: Կողմերը քննարկել են հետագա համագործակցության ծրագրեր, համատեղ նախագծերի իրականացման հարցեր և պայմանավորվել են համագործակցության խորացման մասին», -ասված է Վրաստանի Կրթության նախարարության հայտարարությունում։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը