Ռուսական զորքն Արցախում անելիք չունի.Արման Մելիքյան


Ռուսական զորքն Արցախում անելիք չունի.Արման Մելիքյան

  • 09-10-2015 18:18:29   | Հայաստան  |  Հարցազրույցներ
 
Լրագրի զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

 

Պարոն Մելիքյանինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի պարզաբանումըթե ինչու ՀԱՊԿ-ը չի միջամտում սահմանին տիրող իրավիճակին։ Նա նշել էոր Հայաստանի բանակն ունի բոլոր հնարավորությունները երկրիանվտանգությունըկայունությունը և տարածքային ամբողջականությունն ապահովելու համար։ Արդյոք այս պատասխանը կարո՞ղ է արդարացնել ՀԱՊԿ-ի լռությունը սահմանային լարվածության օրերին:

 

Այժմ դժվար է ասել, թե ինչ կեցվածք կորդեգրեր ՀԱՊԿ-ը, եթե Հայաստանի իշխանությունները միանգամից պաշտոնապես դիմեին այդ կազմակերպությանը՝ ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: ՀՀ կողմից նման դիմում չի եղել: Նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչներն են շարունակաբար հայտարարում, որ մեր երկիրն ի զորու է ինքնուրույն դիմակայել ադրբեջանական կողմի սադրանքներին: Ձևական առումով այսքանը, թերևս, բավական է ՀԱՊԿ-ի չմիջամտելն արդարացնելու համար: Ես ինքս գտնում եմ, որ հակամարտության գոտում օտար զինուժի առկայությունը կարող է մեզ համար լրացուցիչ ռիսկերի աղբյուր դառնալ:

 

Որքանո՞վ եք հավանական համարում ռուսական զորքի Ղարաբաղ մտնելը։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում։

 

Ռուսական զորքն Արցախում անելիք չունի: Եթե Ռուսաստանը որպես ՀՀ դաշնակից ստիպված պետք է լինի մասնակցել Ադրբեջանի դեմ պատերազմական գործողությունների, ապա ամենևին էլ անհրաժեշտ չի լինի, որ ռուսական զորամիավորումները դրա համար գան հասնեն Արցախ՝ ռազմական տեսանկյունից շատ ավելի նպատակահարմար և արդյունավետ կլինի, որ նրանք սեփական տարածքից արշավեն դեպի Բաքու, իսկ այդ ընթացքում մեր ուժերը կգործեն Գանձակի ուղղությամբ: Եթե, այդուհանդերձ, ռուս զորախմբերի Արցախ մուտք գործելու վերաբերյալ խոսակցությունները գործնական շարունակություն ստանան, ապա դա պետք է մեզ համար լուրջ խորհելու և որոշ մոտեցումներ վերանայելու առիթ դառնա:

 

Պարզ դարձավոր ՀԱՊԿ ակադեմիա կառուցելու աշխատանքները դադարեցվել ենքանի որ ՀԱՊԿ ոչ բոլոր անդամներն են համաձայն եղել առաջարկինկան նաև ֆինանսական խնդիրներ։ Ըստ Ձեզ՝ ինչու ՀԱՊԿ-ը հրաժարվեց այս ծրագրից։

 

Ինձ ավելի հավանական է թվում այն, որ հայաստանյան կողմն ինքն է տապալել իր տարածքում ՀԱՊԿ ակադեմիա հիմնելու և դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքը ստեղծելու ծրագիրը: Կամ մեր պատասխանատուները ֆինանսներ են խոստացել ճարել, բայց ձախողել են գործը, կամ ներքաղաքական մրցակցությունն ու խարդավանքներն են պատճառ դարձել, իսկ գուցեև թե մեկը, թե մյուսը: Ամեն դեպքում փաստն այն է, որ նախաձեռնությունը տապալվել է, ու որևէ մեկը դրա համար, կարծես թե, պատասխանատվության չի ենթարկվելու:

 

Խաղաղապահ ուժերի կենտրոն ստեղծելու Սերժ Սարգսյանի առաջարկը, ըստ Ձեզորքանո՞վ կարող է կենսունակ լինել։

 

Այդ առաջարկն այնքանով կենսունակ կլինի, որքանով նպատակահարմար և օգտակար կհամարվի մեր ռուսաստանցի դաշնակիցների տեսանկյունից:

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play