Արմենիա Մարիոթ հյուրանոցում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ <Oրրան> բարեգործական հասարակական կազմակերպության ( ԲՀԿ ) 10-րդ ամենամյա բարոգործական ընթրիքը:
Բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը ՙՆոյյան Տապան՚-ի թղթքակցի հետ զրույցում նշեց, որ իրենք այսօր փորձելու են հավաքել 150 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որոնք ուղվելու են Երեւանի եւ Վանաձորի <Oրրան>-ի կենտրոններ այցելող շուրջ 200 կարիքավոր երեխաների եւ միայնակ ավելի քան 100 տարեցի սննդի,կրթական , սոցիալական, հոգեբանական բժշկական մշակութային համալիր ծառայություններ մատուցելու համար: Ա.Հովհաննիսյանի, խոսքերով եթե նախորդ տարիներին անապահով մարդիկ իրենց դիմում էին հագուստ եւ սնունդ ակնկալելով, ապա վերջին տարիներին նրանք դիում են <Oրրան>-ին նաեւ կացարանի խնդրով:
Օրրանի հավատարիմ գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը ՙ Օրրան՚-ի ծրագրերի իրականացման նպատակով 2006թ-ից մինչ օրս նվիրաբերել է շուրջ 331միլիոն ՀՀ դրամ: ՎիվաՍել- ՄՏՍ տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ողջունեց իր առջեւ չափազանց բարդ խնդիր դրած եւ համարձակ լուծումներ առաջարկող այս կազմակերպության նախաձեռնությունները, որոնց նպատակն է Հայաստանում խոցելի խմբերի երեխաներին եւ տարեցներին մշտապես հոգացության կենտրոնում պահելը:
Նշենք, որ ընթրիքի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հայտարարեց, որ ստանձնում է 210 անապահով երեխաների բոլոր ֆինանսական հարցերի լուծման խնդիրը:
Տեղեկացնենք, որ միջոցառման ընթացքում տեղի ունեցավ ավանդույթ դարձած կենդանի աճուրդն ու բարեգործական վիճակախաղը, որի ընթացքում 300 անապահով շահառուի հատկացվեց համար 500-ական դոլար:
Տեսանյութը եւ ֆոտոշարքը Մերի Հունանյանի, «Նոյյան Տապան»