Երևան են ժամանելու մոլորակի լավագույն սառցե շոուի հանրահայտ ներկայացուցիչները


 

Երևան են ժամանելու մոլորակի լավագույն սառցե շոուի հանրահայտ ներկայացուցիչները

  • 12-10-2015 11:28:13   | Ռուսաստան  |  Մշակույթ

SHOWSTAR-ը ներկայացնում է մոլորակի լավագույն սառցե շոուն, որը պարզապես չի կարելի բաց թողնել: Միմիայն չեմպիոններ, միմիայն համաշխարհային գեղասահքի սերուցքը:
 
Անհավանական ցատկեր և նեցուկներ: Լույսի, ձայնի և աստղերի հեքիաթային և շլափայլ բեմադրություն Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սառցե բեմում:
 
Հայաստանցիները, ինչպես նաև մեր հանրապետության հյուրերը 2015 թվականի նոյեմբերի 20-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ականատես կլինեն աշխարհի լավագույն գեղասահորդների ցնցող կատարումներին: Հանդիսականի դատին կհանձնվի համաշխարհային սառցե շոուների հանրահայտ պրոդյուսեր Արի Զաքարյանի կողմից հատուկ հայ հանդիսատեսի համար բեմադրված ներկայացումը:
 
Ծրագրում ընդգրկված են կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի ամենագունեղ պարային կատարումները, ինչպես նաև գեղասահքի անվանի աստղերի ամենավառ համարները, որոնք նրանց համաշխարհային հռչակ են բերել և արժանացրել միլիոնավոր մարդկանց գնահատանքին:
 
2,5 ժամ անընդմեջ ներկաները ականատես կլինեն ոչ միայն սառույցի վրա պրոֆեսիոնալների հիասքանչ կատարումներին, այլև գեղասահորդ-ակրոբատների ֆանտաստիկ համարներին: Սառույցի վրա կատարած նրանց հնարքները գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում: Սառցե ակրոբատ Սերգեյ Յակիմենկոն կցուցադրի իր՝ չմուշկներով ցատկը սառցե բեմի վրա կայանված ավտոմեքենայի վրայով:
 
Սառցե բեմի արքա Եվգենի Պլյուշչենկոն, ով հիացնում և կախարդում է հանդիսականին իր բացառիկ արհեստավարժությամբ և փայլուն վարպետությամբ, կրկին կփայլի շոուի հատուկ հյուրի՝ էստրադային ջութակահար, երգահան, պրոդյուսեր, դերասան, <<Ս.Ս. Պրոկոֆևի անվան ռուսական սիմֆոնիկ նվագախումբ>> արվեստների միջազգային կենտրոնի մենակատար, մանկապատանեկան գեղարվեստական ստեղծագործության <<Բաց Եվրոպա>> Մոսկովյան II միջազգային փառատոն-մրցույթի և <<Երկրի հարստությունը» (2008) նախագծի գրան-պրի մրցանակակիր Էդգար Հակոբյանի նվագակցությամբ:
 
Նախագծի հատուկ հյուրն է սիրված երգիչ Հայկոն, ով 2007 թվականին ներկայացրեց Հայաստանը Եվրատեսիլ մրցույթում՝ իր հեղինակած Anytime you need երգով:
 
Մասնակիցների բարձր պրոֆեսիոնալիզմը, գեղեցկագույն երաժշտական նվագակցումը, ինչպես նաև հատուկ լուսային և ձայնային լուծումները իսկական նվեր կլինեն այս դիտարժան սպորտի սիրահարների համար:
 
Շոուին մասնակցում են .
 
Եվգենի Պլյուշչենկո (Ռուսաստան) – օլիմպիական կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Գրան-պրի քառակի մրցանակակիր, Ռուսաստանի տասնակի չեմպիոն
 
Բրիան Ժուբեր (Ֆրանսիա) – աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Գրան պրի մրցանակակիր և Ֆրանսիայի ութակի չեմպիոն
 
Սերգեյ Յակիմենկո (Ռուսաստան) – աշխարհում միակ ակրոբատ գեղասահորդը, ում գլխապտույտ հնարքները սառույցի վրա գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում
 
Իրինա Սլուցկայա (Ռուսաստան) – Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, գեղասահքի պատմության մեջ առաջին մենակատար - Եվրոպայի յոթակի չեմպիոն, գեղասահքի համաշխարհային Գրան-պրի շարքի եզրափակիչների՝ աշխարհում առաջին մենակատար-քառակի հաղթող:
 
Սահադաշտ դուրս կգան նաև գեղասահորդներ Թոմաշ Վերները, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը, աշխարհահռչակ պարող Գև Մանուկյանը, ակրոբատ զույգեր, մարմնամարզիկներ, գեղասահքի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրմամբ հանդես եկող բալետի խումբը, ովքեր հմայում են առանց ապահովագրության կատարվող իրենց հնարքներով, և այլ հայտնի գեղասահորդներ:
 
Ընդամենը շոում հանդես կգան 20-ի ավելի գեղասահորդներ:
 
Հատուկ այն հանդիսականների համար, ովքեր կցանկանան վայելել Շոուն առավելագույն հարմարավետությամբ, առաջարկում ենք նստատեղեր "Golden Ice Parter" VIP պարտերում: Դրանք տեղակայված կլինեն անմիջապես սառույցի վրա (հատուկ ծածկի վրա)՝ բեմասպարեզի անմիջական հարևանությամբ: Այնպես, որ Շոուն ամբողջությամբ կծավալվի ձեզանից բառացիորեն ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա:
 
Սա բացառիկ հնարավորություն է հայտնվել նույն հարթակում մոլորակի ամենաանվանի գեղասահորդների հետ և զգալ քեզ Օլիմպիական չեմպիոն:
 
Նվիրեք անմոռանալի տպավորություններ ձեզ և ձեր մտերիմներին
 
"Golden Ice Parter" VIP պարտերի տոմսերի արժեքի մեջ մտնում են.
 
-կարմիր գորգով առանձին մուտք՝ ընդհանուր մուտքից անջատ
 
- շոուի մասնակիցների ստորագրություններով գունեղ ազդագիր:
 
Բաց մի թողեք տարվա հեքիաթային տոնը
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ