Պարգևներ` մասնագիտական կրթության ոլորտի ներկայացուցիչներին


Պարգևներ` մասնագիտական կրթության ոլորտի ներկայացուցիչներին

  • 12-10-2015 12:21:07   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Արմեն Աշոտյանը պարգևներ է հանձնել մասնագիտական կրթության ոլորտի մի խումբ մանկավարժների: Արմեն Աշոտյանը նշել է, որ վերջին ժամանակահատվածում կրթության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ` նախադպրոցական կրթությունից մինչև հետբուհական, արժանացել են պարգևների տարբեր առիթներով` «Ուսուցչի օր», «Գիտելիքի օր» և այլն: «Այսօր եկել է պահը` մեր երախտիքի և գնահատականի խոսքն ասել մասնագիտական կրթության ոլորտի նվիրյալներին և նրանց շնորհակալություն հայտնել` իրենց երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար` պարգևներ հանձնելով արժանավորներին»,-նշել է Արմեն Աշոտյանը:

Կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի համար Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Կարապետի Սաքապետոյանը պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»:
Կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի համար և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Լեզուների գիտակրթական կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Ցոլակի Պետրոսյանը պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»:
Կրթության ոլորտում ունեցած բազմամյա վաստակի և «Ուսուցչի օրվա» կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով պարգևատրվել են նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետևյալ աշխատակիցները`  Նունե Աշոտի Մուրադյանը     /Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրեն/,  Մարիամ Թելմանի Հակոբյանը    /Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն/, Հովհաննես Ազիզբեկի Թադևոսյանը /Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն/, Կարինե Գրիգորի Մեհրաբյանը /Նարիրիի արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն/, Արթուր Մաքսիմի Վարդանյանը    /Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի տնօրեն/, Օֆելյա Հրաչիկի Կարապետյանը    /Երևանի թիվ 9 արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս/, Արվիկ Հարությունի Գևորգյանը    /Ինֆորմատիկայի պետական քոլեջի դասախոս/: 
ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով պարգևատրվել են` Հասմիկ Շահենի Քոսյանը    /Ինֆորմատիկայի պետական քոլեջի դասախոս/, Կարեն Իշխանի Արտոյանը    /Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս/, Տաթևիկ Խաչատուրի Ղազարյանը /Երևանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջի դասախոս/, Աիդա Մկրտիչի Պողոսյանը /Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի դասախոս/:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ