Մոսկվայում ադրբեջանցին դաժանաբար սպանել է իրեն մերժած հայուհուն. մարդասպանը կալանավորված է (տեսանյութ)


Մոսկվայում ադրբեջանցին դաժանաբար սպանել է իրեն մերժած հայուհուն. մարդասպանը կալանավորված է (տեսանյութ)

  • 14-10-2015 16:45:40   | Ռուսաստան  |  Հասարակություն



Մոսկվայի դատարանը որոշում է ընդունել ձերբակալել ադրբեջանցի Էմիլ Զուլֆուգարովին, որ սպանել է իրեն մերժած հայ ուսանողուհուն` 19-ամյա Աննա Սարգսյանին:  Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
 
Մոսկվայի  մետրոյի կանգառներից մեկում ադրբեջանցին սպանել է 19-ամյա Աննա Սարգսյանին, վերջինիս որովայնի հատվածներում հասցնելով դանակի մի քանի մահացու հարվածներ: Կատարվածը նկարահանել են փողոցային անվտանգության տեսախցիկները, որտեղ երևում է, թե ինչպես է ոմն երիտասարդը սպանում աղջկան և դիմում փախուստի: Արնաշաղախ աղջիկն ընկնում է ասֆալտին և մահանում մինչ շտապօգնության ժամանելը: Մարդասպանը ձերբակալվել է մի քանի ժամ անց իր սեփական բնակարանում, որը գտնվում է հայուհու տան հարևանությամբ: Պարզվում է` ադրբեջանցին հետապնդել է Աննային երկու տարի շարունակ, իսկ աղջիկը միշտ մերժել է նրան:
Աննայի հայրն անգամ բազմիցս դիմել է իրավապահ մարմիններին` պահանջելով պաշտանել իր դստերը ադրբեջանցու հետապնդումներից, սակայն իրավապահները ոչ մի քայլ չեն ձեռնարկել: Ծնողները միշտ ջանացել են դիմավորել ու ճանապարհել Աննային, սակայն այդ ճակատագրական օրն ինչ-ինչ պատճառներով աղջիկը միայնակ է եղել:  
Դեռ տեղեկություններ չեն հաղորդվում, թե ինչու ոստիկանությունը չի արձագանքել աղջկա հարազատների բողոքներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն