ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով Երևանում անցկացվելու է «Ֆինանսական ներդրումների նախապատրաստում» դասընթացը


ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով Երևանում անցկացվելու է «Ֆինանսական ներդրումների նախապատրաստում» դասընթացը

  • 14-10-2015 19:31:19   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Հայաստանում փոքր և միջին բիզնես ձեռնարկությունների և նրանց խորհրադատունների հանդեպ պահանջարկի մեծացման, ձեռնարկություններին ֆինանսական ներդրումների ներգրավման տարբեր փուլերին նախապատրաստելու և միավորման գործընթացում ֆինանսավորման ներգրամվան արդյունքում բաժնետիրական արժեքն ավելացնելու նպատակով Երևանում հոկտեմբերի 15-16-ն անցկացվելու է «Ֆինանսական ներդրումների նախապատրաստում» դասընթացը:  
 
Ինչպես հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Վերակառուցման և Զարգազման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը, վերոնշյալ դասընթացն իրականացվում է ՎԶԵԲ-ի,  Հայաստանում ՓՄՁ-ների Ֆինանսավորման ու Զարգացման Խումբի  և Եվրոպական Միության համատեղ ջանքերով: 
Ըստ նրա` «Ֆինանսական ներդրումների նախապատրաստում» դասընթացը կնպաստի տեղական խորհրդատուներին նորագույն ֆինանսական գործիքների վերաբերյալ գիտելիքների փոխանցմանը:
«Այս նախաձեռնությունը կրկին հնարավոր դարձավ Եվրոպական Միության շնորհիվ, որը ՎԶԵԲ-ի` Հայաստանում մասնավոր հատվածի կայուն զարգազմանն ուղղված խորհրդատվական գործունեության հիմնական դոնորն է, ինչը հնարավորություն է տալիս լավագույն միջազգային փորձը և նոու-հաուն ներդնել տեղական ՓՄՁ-ներին աջակցելու համար»,- ասաց Մ. Դևիսը:
Նրա տեղեկացմամբ` իրենք հաշվի  են առնել  համագործակցության նախորդ դրական փորձը, ուստի այս տարի ևս վերոնշյալ դասընթացը վարելու համար հրավիրել են Գևին Ռայանին, ով  ով 25 տարվա փորձ ունեցող ֆինանսական արդյունաբերության և մասնավոր կապիտալի ներդրման ոլորտներում մասնագիտացած միջազգային փորձագետ է:
Վերջինս անդրադառնալով դասընթացին` նշեց, որ այն առավելապես գործնական է և հիմնված է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համապատասխան փորձի վրա:
Գ. Ռայանի խոսքերով` իրենք  նպատակ ունեն ՓՄՁ-ներին և նրանց խորհրդատուներին զինել իրենց աճի համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու համապատասխան հմտություններով, իսկ դա կանեն՝ ուսումնասիրելով շուկայում առկա բաժնետիրական կամ քվազի-բաժնետիրական արտադրանքը և դիտարկելով այն դրական գործողությունները, որ ՓՄՁ-ն կարող է ձեռնարկել իրեն դիրքավորելու որպես կորպորատիվ կառավարման արդիականացում և լավ բիզնես պլանավորում ունեցող: 
ՎԶԵԲ-ի Փոքր Բիզնեսի Աջակցության Խմբի Ազգային Ծրագրի ղեկավար Տիգրան Աղաբեկյանի գնահատմամբ` նշյալ դասընթացը ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանյան խորհրդատուներին առաջարկվող ևս մեկ ֆինանսների անհրաժեշտ և պահանջված դասընթաց է: 
«Փոքր և Միջին Բիզնեսի Ֆինանսավորման և Աջակցության Խումբը  շարունակելու է իր ջանքերն ուղղել տեղական խորհրդատվական դաշտի ամրապնդմանն ու Հայաստանյան ՓՄՁ-ներին ֆինանսավորման ներգրավման համար անհրաժեշտ գործիքների տրամադրմանը», - ընդգծեց Տ. Աղաբեկյանը: 
Տեղեկացվեց, որ 2003 թվականից ի վեր ավելի քան 5,3 միլիոն եվրո ֆինանսավորում է տրամադրվել Հայաստանում ՓՄՁ-ների համար ՎԶԵԲ-ի խորհրդատվական ծրագրերին և շուկայի զարգացմանն ուղղված գործառնություններին: ՎԶԵԲ-ն, որը պատկանում է 64 պետությունների և երկու միջպետական կազմակերպությունների, աջակցում է շուկայական տնտեսության և ժողովրդավարության զարգացմանը: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ