Իտալիայի Պիեմոնտե նահանգի Իվրեայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը


 

Իտալիայի Պիեմոնտե նահանգի Իվրեայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

  • 15-10-2015 11:32:30   |   |  Քաղաքական

Պիեմոնտե (Piemonte) նահանգի Իվրեայի (Ivrea) քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 12-ին կայացած նիստին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
 
Հայտարարությունում նշվում է, որ, ճանաչելով պատմական ճշմարտությունը, քաղաքային խորհուրդն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին և նրա անքակտելի իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին:
 
Նիստի պատվավոր հյուրերն էին հայ գրող և ռեժիսոր Վազգեն Բերբերյանը և Իվրեայի Իտալական պարտիզանների ազգային ասոցիացիայի (ANPI) ներկայացուցիչները:
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, քաղաքային խորհուրդը հույս է հայտնել, որ Եվրոպական խորհրդարանը քայլեր կձեռնարկի՝ Եվրամիության անդամակցության թեկնածու Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու ուղղությամբ:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական