«Վրաստանի նախագահն ներքաշվել է քաղաքական խաղի մեջ՝ ոչ այնքան դիվանագիտական ոճով».Վրաց պատգամավոր
15-10-2015 11:59:31 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
«Վերջին ժամանակներս նախագահի կողմից ցուցաբերվող ակտիվությունը գերազանցում է իր սահմանադրական լիազորությունները: Բացի այդ, տվյալ ակտիվությունն ակնհայտ քաղաքական բնույթ է կրում:
Ինչ վերաբերում է «Գազպրոմին» և այլ թեմաներին, Կառավարությունն ունի համապատասխան կարողություն, որպեսզի պատասխանի հասարակության մեջ առաջացած հարցերին: Նախագահն ակնհայտորեն ներքաշվել է քաղաքական խաղի մեջ, ընդ որում ոչ այնքան դիվանագիտակա ոճով», -հոկտեմբերի 14-ին հայտարարել է Խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Գիորգի Վոլսկին:
Հոկտեմբերի 14-ին Վրաստանում նշվում էր «Սվետիսցխովլոբայի» կրոնական տոնը: Տոնի առթիվ Սվետիսցխովելի տաճարում վրաց եկեղեցու Պատրիարքը պատարագ է մատուցել, որի ընթացքում հայտարարել է, որ Վրաստանում պետք է ներմուծվի 24 ժամյա աղոթքը: «Վրաստանը միշտ փառաբանվել է իր աղոթելու ավանդույթով: Պատահական չէ, որ մենք վերականգնեցինք 7 անգամյա աղոթքի ավանդույթը: Յուրաքանչյուր վրացի աղոթում է օրական 7 անգամ: Այդ ավանդույթը գոյություն է ունեցել դեռևս հրեա Դավիթ թագավորի օրոք: Այսօր ես ուզում եմ կոչ անել ձեզ, որպեսզի Վրաստանում աղոթք տարվի 24 ժամ շարունակ», -դիմելով հավատացյալներին` հայտարրաել է վրաց պատրիարք Իլյա Երկրորդը:
Կրոնական տոնի կապակցությամբ Սվետիսցխովելիի տաճարում էին գտնվում նաև երկրի վարչապետը և Կառավարության անդամները: «Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել մեր պատրիարքին այս տոնի առթիվ: Ուզում եմ ցանկանալ ձեզ երկար տարիների կյանք և առողջություն: Հենց Դուք եք միավորում մեր ընտրյալ ազգը: Դուք օրինակ եք ծառայում մեզ: Օրինակ եք ծառայում, թե ինչպես պետք է ապրել և ծառայել մեր ժողովրդին և պետությանը: Դուք մեր հավատի խորհրդանիշն եք: Ուզում եմ բոլորին մաղթել հոգևոր հանգստություն և մեր Հայրենիքի միաբանություն: Մենք` Վրաստանի ժողովուրդս, պետք է միավորված լինենք` հանուն Վրաստանի միասնության», -հայտարարել է Վրաստանի վարչապետը:
«Ես համոզված եմ, որ Վրաստանը կարող է շատ կարևոր դեր խաղալ Եվրոպայի և Ասիայի երկրների համագործակցությանն աջակցելու հարցում», -Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ասիական Զարգացման Բանկի փոխնախագահը:
«Շատ կարևոր է, որ Հաագայի Դատարանը սկսի ուսումնասիրել 2008թ. օգոստոսյան պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների հարցը: Մենք ուզում ենք, որպեսզի Դատարանը ուսումնասիրի ոչ միայն էթնիկ զտման հետ կապված հարցերը, մենք ուզում ենք, որպեսզի Դատարանը ուսումնասիրի վրացիների` քաղաքացիական անձանց, զինվորականների իրավախախտումների բոլոր փաստերը: Մենք կպաշտպանենք մեր բոլոր քաղաքացիների շահերը», -հոկտեմբերի 14-ին հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարարը:
Ամերիկյան փորձագետները նախազգուշացնում են Վրաստանին Ռուսաստանից բխող վտանգի մասին: «Այսօր Ռուսաստանը ակտիվ քաղաքականություն է վարում Մերձավոր Արևելքում: Նա ռազմական գործողություններ է անցկացնում Սիրիայում: Անհրաժեշտ է հիշել, որ Ռուսաստանից դեպի Մերձավոր Արևելք է տանում մի քանի ուղի: Ուղիներից մեկն անցնում է Վրաստանի տարածքով: Վրաստանի Կառավարությունը պետք է գիտակցի այս իրավիճակի ողջ լրջությունը: Դա կարևոր է Վրաստանի անվտանգության ապահովման համար: Թբիլիսին պետք է ամեն ինչ անի, որպեսզի ամբողջովին վերահսկի իր երկրի դրությունը: Անթուլատրելի է, որպեսզի պոտենցյալ ահաբեկիչները օգտագործեն Վրաստանն իրենց տեղափոխման և տարանցիկության համար: Այդ ամենը կարող է շատ վատ ավարտ ունենալ», -հոկտեմբերի 14-ին հայտարարել է ԱՄՆ-ի Ազգային Անվտանգության Խորհրդի ռուսական բաժնի նախկին տնօրեն Թոմաս Գրամմը:
Ըստ վիճակագրական տվյալների` 2015թ. սեպտեմբերին 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալը կրճատվել է 22.5% և կազմել 186 000 000 դոլար: Ներմուծման ծավալը կրճատվել է 0,1% և կազմել 742 000 000 դոլար: 2015թ. սկզբին Վրաստանի արտահանման ծավալը կազմել է 1 600 000 000 դոլար, ինչը 24%-ով քիչ է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ներկրման ծավալը կազմել է 5 600 000 000 դոլար, այսինքն` 9%-ով քիչ, քան 2014թ.: