Սիրիական բանակը Հոմսում լայնամասշտաբ ռազմական գորոծողություններ է սկսել


Սիրիական բանակը Հոմսում լայնամասշտաբ ռազմական գորոծողություններ է սկսել

  • 15-10-2015 12:30:11   | Սիրիա  |  Միջազգային

Սիրիայի հյուսիսային Հոմս նահանգում կառավարական ուժերը սկսել են լայնամսշտաբ ռազմական գործողություններ իրականացնել: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով РИА «Новости»-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` Հոմսի նահանգում լայնամասշտաբ ռազմական գործողությունները սկսվել են առավոտյան ժամը 5.30-ին,  արդյունքում ազատագրվել է Հալդիյ գյուղը և նրա հարակից բնակավայրերը: 
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Սիրիայի բանակը ազատագրել էր ևս հինգ գյուղեր և ոչ մեծ քաղաքներ Հոմսի նահանգում, ինչպես նաև Իլդիբից 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կինի հովիտը: 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում Սիրիայում Ռուսաստանը սկսեց իրականացնել ռազմաօդային լայնածավալ գործողություններ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային