Ամերիկյան Patriot զենիթային համակարգերը լքել են Թուրքիայի տարածքը


Ամերիկյան Patriot զենիթային համակարգերը լքել են Թուրքիայի տարածքը

  • 15-10-2015 17:52:13   | Թուրքիա  |  Միջազգային

Ամերիկյան Patriot զենիթային համակարգերը լքել են Թուրքիայի տարածքը: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով Anadolu-ին:
Աղբյուրի տեղեկացմամբ` զենիթային համակարգերը տեղափոխվել են Իսքենդրունի նավահանգիստ, որտեղից Ocean Globe նավով ուղևորվել են դեպի ԱՄՆ: 
 
Defense News-ի փոխանցմամբ` նման որոշում կայացվել է  հոկտեմբերի 8-ին, ինչի առթիվ Անկարան կտրուկ դեմ արտահայտվել. «Մենք չենք կարծում, որ հիմա լավ ժամանակ է այդ մարտկոցների հեռացման համար: Սիրիայի հետ մեր ունեցած սահմանը գտնվում է լարված վիճակում»,- նշել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան: 
Երկրի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեպ նահանգում 2013 թվականին տեղակայված համալիրը նախատեսված էր պաշտպանելու Թուրքիայի օդային տարածքը սիրիական ավիացիայի մասնակցությամբ հնարավոր կոնֆլիկտներից:
2015 թվականի վերջին դրանց Թուրքիայի տարածքում գտնվելու ժամկետն ավարտվում է, իսկ Թուրքիայի պաշտոնյաները պնդել են, որ այդ ժամկետը երկարաձգվի: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային