40 իսլամիստ է ոչնչացվել ԻՊ-ի ավտոշարասյանը հասցված ավիահարվածների արդյունքում


40 իսլամիստ է ոչնչացվել ԻՊ-ի ավտոշարասյանը հասցված ավիահարվածների արդյունքում

  • 19-10-2015 16:52:59   | Սիրիա  |  Միջազգային

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին պատկանող ավտոշարասյան ուղղությամբ հասցված ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է առնվազն 40 իսլամիստ: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով BBC News-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` ավիահարձակումը տեղի է ունեցել կիրակի գիշերը Համի նահանգում:
Հարվածի տակ են հայտնվել ավտոշարասյան 16 մեքենաներ, ինչի արդյունքում մեքենաները ոչնչացվել են:
Սիրիայի Մարդու իրավունքների աստղադիտարանի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանի (Rami Abdel Rahman) խոսքերով` ինքը չի տիրապետում ինֆորմացիայի, թե ավիահարվածները հասցրել են ռուս զինվորականները կամ սիրիական բանակը:
«Միևնույն ժամանակ ինքնաթիռները չեն պատկանում նաև Վաշինգտոնի գլխավորած կոալիցիային»,- ասել է նա: 
Ռամի Աբդել Ռահմանի փոխանցմամբ` դեպքի վայրում հայտնաբերվել են ածխացած մարմիններ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային