Toyota-ն կողային ապակիների անջատիչների խնդիրների պատճառով հետ է կանչում 6,5 մլն մեքենաներ ամբողջ աշխարհից


Toyota-ն կողային ապակիների անջատիչների խնդիրների պատճառով հետ է կանչում 6,5 մլն մեքենաներ ամբողջ աշխարհից

  • 21-10-2015 11:39:58   | Ճապոնիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ավտոարտադրող Toyota Motor ընկերությունը կողային ապակիների անջատիչների խնդիրների պատճառով հետ է կանչում 6,5 մլն մեքենաներ ամբողջ աշխարհից, այդ թվում նաև Corolla մակնիշի մեքենաները: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով Bloomberg-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` հետ կանչման ենթակա մեքենաներն արտադրվել են 2005 թվականի հունվարից մինչև 2006 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև 2008 թվականի օգոստոսից մինչև 2010 թվականի հունիսը: 
 Վերոնշյալ խնդիրը վերաբերվում է այն մեքենաներին, որոնց արտադրությունն իրականացվել է Ճապոնիայում:
Ընկերության տարածած հաղորդագրությունում նաև ասվում է, որ մեքենաների կողային ապակիների անջատիչների հետ կապված խնդիրներին կարող են առնչվել նաև այն վարորդները, որոնց մեքենաները չեն արտադրվել  Ճապոնիայում` 2005-ի օգոստոսից մինչև 2006-ի օգոստոս, ինչպես նաև 2009-ի հունվարից մինչև 2010-ի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: 
Ընկերությունը նաև զգուշացնում է, որ խնդիրը կապված է անջատիչների հետ, հետևաբար դրանց անսարքությունը կարող է հանգեցնել կարճ միացումների, հետո նաև հրդեհի: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ