Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ժամանել է Մոսկվա


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ժամանել է Մոսկվա

  • 21-10-2015 16:22:06   | Ռուսաստան  |  Միջազգային

Երեկ երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ժամանել է Մոսկվա։ Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ասադը բանակցություններ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
 
«Երեկ երեկոյան աշխատանքային այցով Մոսկվա է ժամանել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։ Պուտինի հետ տեղի են ունեցել բանակցություններ՝ և՛ նեղ, և՛ ընդլայնված կազմով», - հաղորդում է «Նովոստի»-ին՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։
 
Պեսկովի խոսքով՝ սիրիական պատվիրակության հետ ընդլայնված կազմով բանակցություններին մասնակցել է Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարությունը։
 
«Բանակցությունները բավական երկար են տևել, իսկ թեման միանշանակ հասկանալի է», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը՝ նշելով. - «Իհարկե քննարկվել են ահաբեկչության, ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարին, Սիրիայում ռուսական կողմի ցուցաբերած ռազմական աջակցությանը վերաբերող հարցեր»։ «Նախագահին մանրամասն ներկայացվել է Սիրիայում տիրող իրավիճակն ու և Սիրիայի հետագա ծրագրերը», - ասել է Պեսկովը՝ չհստակեցնելով, թե քննարկվել է արդյոք Ասադի հետագա գործունեության հարցը։ 
 
Ի դեպ՝ սա Ասադի առաջին արտասահմանյան այցն է 2011 թվականից հետո։
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային