Անցկացվել է <<Հայ, հայեցի, հայնակ>> խորագիրը կրող միջոցառումը՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի հիշատակին


Անցկացվել է <<Հայ, հայեցի, հայնակ>> խորագիրը կրող միջոցառումը՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

  • 30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Հասարակություն

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Գաղափարաքարոզչական հանձնաժողովի և Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն(ՈՊԲՈՒԿ) ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում անցկացվեց <<Հայ, հայեցի, հայնակ>> խորագիրը կրող միջոցառումը, որը նվիրված էր Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
 
Միջոցառման մեկնարկին ՀՀԿ ԵԿ Գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Վահե Մովսիսյանը խոսեց Անդրանիկ Մարգարյանի մասին, երիտասարդներին ներկայացրեց գործչի կյանքը, անցած քաղաքական ուղին:
Այնուհետև տեղի ունեցավ մեծ գործչի հիշատակին նվիրված համանուն ֆիլմի դիտումը, որին հաջորդեց մասնակից երիտասարդների կողմից քննարկումը:
 
Հավելենք, որ միջոցառման նպատակն էր երիտասարդներին առավել բովանդակալից ծանոթացնել ՀՀ համար կարևոր տեղ և դեր ունեցած քաղաքական գործչի կյանքին և գործունեությանը:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն