Վրաստանում 2006թ. գազախողովակի պայթյունը կազմակերպել են հենց իրենք վրացիները. Փորձագետ
22-10-2015 12:18:34 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Վրաստանի Էներգետիկայի նախարարը կոչ է անում երկրի համապատասխան մարմիններին հետաքրքրվել փորձագետ Մամուկա Արեշիձեի` վերջերս կատարած հայտարարությամբ, որտեղ նա ասում է, որ Վրաստանում 2006թ. գազախողովակի պայթյունը կազմակերպել են հենց իրենք վրացիները:
«Ես շատ եմ լսել լուրջ կապերի մասին, որոնք ունի Մամուկա Արեշիձեն: Նա երկար տարիների զբաղվում է Կովկասի հարցերով: Մյուս կողմից Արեշիձեն մատնանշել է Վրաստանի նախկին իշխանություններին, որոնք երկար տարիների ընթացքում ահաբեկել են երկրի բնակչությանը: Կարծում եմ, որ համապատասխան մարմինները կհետաքրքրվեն Արեշիձեի հայտարարությամբ, հետաքննություն կանցկացնեն և եթե անհրաժեշտ լինի, կհետևեն նաև հետագա քայլերը», -հոկտեմբերի 21-ին հայտարարել է Կախի Կալաձեն:
«Եթե մեզ չի բավականացնում ադրբեջանական գազը, միակ ուղին է բանակցել ռուսների հետ: Ամեն դեպքում ցանկացած ապրանքի դեպքում ունենալ մեկ մատակարար, շատ վատ է: Երբ Ռուսաստանը Վրաստանի գազի միակ մատակարարն էր, մենք շատ էինք խոսում այն մասին, որ դա ճիշտ չէ և վտանգավոր է: Արդյունքում մենք փոխեցինք Ռուսաստանն Ադրբեջանի հետ: Միակ այլընտրանքը, որը մենք թողեցինք, դա Ռուսաստանից Հայաստան գնացող գոզի 10%ն է: Մենք հիանալի հասկանում ենք, Ռուսաստանը գազը և նավթը օգտագործում է իր քաղաքական նպատակների համար: Բայց Ադրբեջանն ավելի շատ է կախված իր գազից և նավթից: Այդ կերպ, եթե մենք ինչ-որ քաղաքական պատճառներից ելնելով` դադարենք գազ ստանալ Ադրբեջանից, լավ կլիներ, եթե մենք ունենայինք այլընտրանքային աղբյուր: Վրաստանն անպայման պետք է գազի մատակարարման պայմանագր ունենա արտահերթ դեպքի համար: Եթե գազամատակարարումն Ադրբեջանից դադարի, ապա Ռուսաստանը պետք է իր վրա Վրաստանին գազ մատակարարելու պարտականություն վերցնի: Եթե դադարի գազամատակարարումը Ռուսաստանից, Ադրբեջանը ևս պարտավոր է մեզ գազ մատակարարել: Մենք կարող ենք գազ ստանալ այս երկու երկրից: Անհրաժեշտ է ուղղակի հստակեցնել պատասխանատվությունները: Վրաստանն ամեն տարի մեծացնում է գազի պահանջարկի ծավալը: Շատ շուտով Գարդաբանիում կբացվի 230 Մգվտ հզորությամբ Ջերմաէլեկտրակայանը, ինչպես նաև ծրագրվում է 500 Մգվտ հզորության էլեկտրակայանի շինարարությունը: Այսօրվա դրությամբ մենք Ադրբեջանի հետ ունենք այնպիսի պայմանագիր, որ գազի մի մասը ստանում ենք զեղչված գնով, իսկ մի մասն` անվճար: Բայց կա նաև շուկայական գազ, որի համար մենք վճարում ենք 250 դոլար: Եթե շուկայական գազը մեզ Ռուսաստանը վաճառի ավելի էժան, ապա կարծում եմ, որ մենք պետք է ընդունենք այդ առաջարկությունը: Եթե քաղաքականությունը մի կողմ թողնենք, ապա միանշանակ պետք է խոստովանել` երկու գազամատակարար ունենալը շատ ավելի շահավետ է, քան մեկը», -հոկտեմբերի 21-ին հայտարարել է էներգետիկայի հարցերով փորձագետ Ռևազ Արվելաձեն:
Վրաստանի Ֆինանսների նախարարի հայտարարության համաձայն` «նախարարությունը պատրաստ է Խորհրդարանին ներկայացնել 2016թ. Վրաստանի բյուջեն»: «Մենք չենք փախչում դժվարություններից, բայց կարող եմ ասել, որ 2016թ. երկրի բյուջեն կլինի ծայրահեղ լարված: Մենք ծրագրում ենք հարկի տեսքով մոբիլիզացնել երկրի Համախառն Ներքին Արդյունքի շուրջ 25%-ը», -հայտարարել է Վրաստանի Ֆինանսների նախարարը:
Վիճակագրական տվյալների համաձայն` Վրաստանից արտահանումը դեպի ԱՄՆ կրճատվել է 70 000 000 դոլարով: «Մինչ 2015թ, արտահանումը դեպի ԱՄՆ անընդհատ աճում էր: 2014թ առաջին 9 ամիսների ընթացքում այն կազմում էր 156 000 000 դոլար: Վրաստանում արժույթային ճգնաժամի սկսվելուց հետո ընդհանուր արտահանումը կրճատվել է 24%-ով, իսկ առանձին երկրների արտահանումը կրճատվել է 50%-ով»:
Վիճակագրական տվյալների համաձայն` 2015թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Վրաստանը գինի է վաճառել 41 երկրի, 65 000 000 դոլար ընդհանուր գումարով: Դա 50%-ով պակաս է, քան 2014թ. նույն ժամանակահատվածում: Ռուսաստանը շարունակում է վրացական գինու գնորդի առաջնորդը մնալ: Ռուսաստանին է վաճառվել 12 508 086 շիշ գինի, Ղազախստանին` 3 442 296, Ուկրաինային` 2 149 471, Չինաստանին` 1 517 843, իսկ Լեհաստանին` 1 112 118 շիշ վրացական գինի: