Արևային մարտկոցներով աշխատող էլեկտրական «Տուկ-Տուկ» մեքենան ժամանելու է Հայաստան


Արևային մարտկոցներով աշխատող էլեկտրական «Տուկ-Տուկ» մեքենան ժամանելու է Հայաստան

  • 23-10-2015 14:41:01   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Գերմանացի Լյուդվիգ Մերցը, ֆրանսիացի Ռեմի Ֆերնանդես-Դանդրեն և հայ Կարեն Կուլակյանը արևային մարտկոցներով աշխատող էլեկտրական «Տուկ-Տուկ» մեքենայով 120 օրում անցնելու են 20 000 կմ՝ Թաիլանդից մինչև Ֆրանսիա։ Կարենի հայ լինելու շնորհիվ 15 երկրներից մեկն էլ Հայաստանն է, ուր տղաները ժամանելու են հոկտեմբերի 23-ին։ Ճանապարհի կեսից ավելին  անցած տղաների առաքելությունն է ցույց տալ ամբողջ աշխարհին, որ էլեկտրականությունը հնարավոր է դարձնել տրանսպորտի միջոցների էներգիայի հիմնական աղբյուրը:
 
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 13.00-ին՝ Հայաստանում ֆրանսիական դեսպանատնից ‘’The Pilgreen-ական տղաները’’ ՀՖՀՀ-ի ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան համագործակցության գծով կցորդներ Նանե Մալեք-Ստանիանսի և Դամիեն Ռուգերի հետ միասին «Տուկ-Տուկ» մեքենայով կուղևորվեն Հայաստանում ֆրանսիական համալսարան: Համալսարանում նրանց մասնակցությամբ ժամը 14:00-ին կկայանա էկոլոգիական հիմնախնդիրներին նվիրված կոնֆերանս։
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play