ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամնելու են Արցախ


 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամնելու են Արցախ

  • 26-10-2015 11:36:26   |   |  Քաղաքական

 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի ուղեկցությամբ, տարածաշրջանային այցի շրջանակներում հոկտեմբերի 26-ին ժամանելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ հանդիպելու երկրի ղեկավարության հետ:  
 
Հոկտեմբերի 27-ին համանախագահները մասնակցելու են Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկմանը:
 
Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցնելու են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից:
 
ԼՂՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրությունից հայտնում են՝ ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել դիտարկման մասնակիցների անվտանգությունը:
 
 

 

 
Նոյյան տապան  -   Քաղաքական