ԵՄ-ն միգրանտների օգնության համար կստեղծի քաղաքացիական պաշտպանության մեխանիզմ


ԵՄ-ն միգրանտների օգնության համար կստեղծի քաղաքացիական պաշտպանության մեխանիզմ

  • 26-10-2015 13:19:55   |   |  Միջազգային

Եվրոպական ֆինանսական հաստատությունները պատրաստ են միջոցներ տրամադրել միգրացիոն ճգնաժամի հաղթահարման համար: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով ТАСС-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը ԵՄ գագաթաժողովի արդյունքերով հայտարարել է, որ ԵՄ-ն կստեղծի «քաղաքացիական պաշտպանության» սեփական մեխանիզմը միգրանտներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: 
«Մեր գլխավոր հումանիտար որոշումն այն է, որ փախստականներին տանիք տրամադրենք: Անթույլատրելի է, որ ժամանակակից Եվրոպայում մարդիկ գիշերեն փողոցում: ԵՄ-ն քաղաքացիական պաշտպանության իր մեխանիզմը կգործարկի օգնություն ցուցաբերելու համար»,- նշել է նա:
Յունկերը հայտարարել է, որ բոլոր փախստականները պետք է գրանցվեն Հունաստանի հատուկ կենտրոններում, իսկ  ներկայիս միգրացիոն ճգնաժամն անվանել ամենադժվար մարտահրավերը, որի հետ վերջին դարում բախվել է ԵՄ-ն: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Եվրամիության առաջնորդներն ունեն համայնքային հարցերի մասին պատկերացումներ և ցանկություն դրանք համատեղ լուծելու:
Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաղորդել է, որ ԵՄ երկրներն ամեն շաբաթ փախստականների մասին տեղեկություններ կտրամադրեն Եվրահանձնաժողովին:  Նա նաև նշել է, որ Բալկաններում ժամանակավոր ճամբարներում փախստականների համար կստեղծվի 50 հազար նոր տեղ: 
Այդուհանդերձ Ա. Մերկելը շեշտել է, որ Պակիստանի, Բանգլադեշի և Աֆղանստանի տնտեսական միգրանտները, որոնք քաղաքացիական ապաստանի թույլտվություն չունեն, պետք է վերադառնան իրենց հայրենիք: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play