Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի համերգը Քյոլնում


Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի համերգը Քյոլնում

  • 26-10-2015 19:24:48   | Գերմանիա  |  Մշակույթ
Հոկտեմբերի 25-ին Գերմանիայի Քյոլն քաղաքի «Tanzbrunnen» համերգասրահում տեղի ունեցավ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի համերգը, որը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության, Գերմանահայ գործարարների միության և Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից` Քյոլնի հայ համայնքի աջակցությամբ:
 
Համերգին ներկա էին Բոննի քաղաքապետ Աշոկ-Ալեքսանդր Սրիդհարանը, Քյոլնի քաղաքային խորհրդի անդամներ, գերմանահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներ և լրագրողներ:
 
Հանդիսատեսին բացման խոսքով դիմեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Նա հիշատակեց Կոմիտասի խոսքերն այն մասին, որ պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության աստիճանը: Այս իմաստով հայկական պարը մեր քաղաքակրթության վառ ապացույցն է:
Նոյյան տապան  -   Մշակույթ