Առաջին անգամ փախստական մարզիկները կմասնակցեն Օլիմպիական խաղերին


Առաջին անգամ փախստական մարզիկները կմասնակցեն Օլիմպիական խաղերին

  • 27-10-2015 13:06:51   |   |  Սպորտ

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հաղորդել է, որ փախստական մարզիկներն առաջին անգամ կարող են մասնակցել 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին: Այս մասին գրում է gazeta.ru-ն:
 
«Սա կլինի աշխարհում բոլոր փախստականների համար հավատի խորհրդանիշ: Հավաքական և դրոշ չունեցող  փախստական մարզիկները հանդես կգան օլիմպիական դրոշի ներքո»,- ասել է Թ. Բախը:
Հիշեցնենք , որ Ռիո դե Ժնեյրոյում Օլիմպիադան կանցկացվի օգոստոսի 5-ից 21-ը:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play