Աֆղան թալիբների կողմից փակվել է 25 դպրոց` նախատեսված աղջիկների համար


Աֆղան թալիբների կողմից փակվել է 25 դպրոց` նախատեսված աղջիկների համար

  • 27-10-2015 17:17:41   | Աֆղանստան  |  Միջազգային

Աֆղանստանում գործող «Թալիբան» շարժման ծայրահեղականները վերջին մի քանի ամիսների ընթացքում Լոգար նահանգի տարածքում փակել են աղջիկների համար նախատեսված 25 միջնակարգ դպրոց: Այս մասին գրում է tass.ru-ն` վկայակոչելով Frontier Post-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` ուսումնական հաստատությունների փակման պատճառով մի քանի հազար աղջիկներ զրկվել են աշխարհիկ կրթություն ստանալու հնարավորությունից: Նշված նահանգում ծայրահեղականները տեղի մահմեդական հոգևորականներին արգելել են պետական կառույցներից աշխատավարձ վերցնել, հակառակ պարագայում սպառնացել են նրանց հետ դաժան հաշվեհարդար տեսնել: 
Ավելի վաղ, աֆղան թալիբները բազմիցս փակել են Աֆղանստանի տարածքում իրենց հսկողության տակ գտնվող շրջանների ուսումնական հաստատությունները, փոխարենը մզկիթներում պարտադրել են ներդնել տարրական կրոնական կրթական համակարգ:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play