Ոստիկանության ծառայողի կողմից վրաերթի ենթարկված 76-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է (Տեսանյութ)


Ոստիկանության ծառայողի կողմից վրաերթի ենթարկված 76-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է (Տեսանյութ)

  • 28-10-2015 16:21:45   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացավ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ, 76-ամյա Բորիս Վարդանյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 27-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 22-ամյա Արշավիր Կարոյանը իր վարած BMW մակնիշի 34 TM 238 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցի թիվ 59 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Հալաբյան փողոցի բնակիչ, 76-ամյա Բորիս Վարդանյանին։

Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի 

Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով