Անհայտ ինքնաթիռ է կործանվել Սոմալիի հարավում


Անհայտ ինքնաթիռ է կործանվել Սոմալիի հարավում

  • 28-10-2015 18:15:21   |   |  Միջազգային

Անհայտ ինքնաթիռը վթարի է ենթարկվել սոմալական Աֆգոյ  քաղաքից հարավ ընկած շրջանում, որը գտնվում է «Աշ-Շաբաբ» արմատական խմբավորման զինյալների վերահսկողության տակ: 
Այս մասին գրում է «РИА Новости» -ին` վկայակոչելով Синьхуа-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` Ներքին Շաբելե հարավային սոմալական նահանգի իշխանությունները հաստատել են վթարված ինքնաթիռի մասին լուրը: 
«Մենք կարող ենք հաստատել, որ ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել զինյալների կողմից վերահսկվող տարածքում: Մենք ներկայումս փորձում ենք պարզել մանրամասներ կատարվածի հետ կապված»,- հայտարարել է Ներքին Շաբելեի ներկայացուցիչը: 
Տեղացիները ևս հաստատել են կործանված ինքնաթիռի լուրը, սակայն նշել են, որ չեն կարող ասել, թե դա ինչ ինքնաթիռ է, որովհետև զինյալները հսկում են տարածքը:
 
Նոյյան տապան  -   Միջազգային