Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց. ԼՂՀ ՊՆ


 

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց. ԼՂՀ ՊՆ

  • 30-10-2015 15:13:51   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հոկտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմիխախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են՝ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերըշարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքումդիմելով նաև պատասխան գործողությունների:

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական