Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի 28-րդ նիստին <br />


Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի 28-րդ նիստին

  • 19-11-2010 20:38:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շարունակվում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ, որտեղ ԱՊՀ անդամ-երկրների կառավարություննների ղեկավարների խորհրդի հերթական նիստին հաջորդել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 28-րդ նիստը` կազմակերպության անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների մակարդակով: Կառավարությունների ղեկավարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել պատվիրակությունների ընդլայնված կազմով նիստը: Օրակարգում ընդգրկված շուրջ երկու տասնյակ հարցերից կարեւորվել է նորարարական կենտրոնի աշխատանքների խթանման վերաբերյալ հարցը, որն, ի դեպ, Հայաստանի համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում: Նշվել է, որ կենտրոնն առաջիկայում կընդլայնի իր գործունեությունը, մասնավորապես, առկա գործարար ծրագրերը կներկայացվեն Եվրասիական զարգացման բանկի եւ ազգային վենչուրային հիմնադրամների ուշադրությանը: ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում նշվում է, որ Հայաստանը ԵվրԱզԷՍ-ի աշխատանքներին մասնակցում է դիտորդի կարգավիճակով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն