«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ուրուգվայի տեղական մարմինն անցկացվեց իր առաջին դրամահավաք-ռադիոթոնը<br />


«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ուրուգվայի տեղական մարմինն անցկացվեց իր առաջին դրամահավաք-ռադիոթոնը

  • 19-11-2010 17:26:00   | Ուրուգվայ  |  Հասարակություն
ՄՈՆՏԵ ՎԻԴԵՈ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ուրուգվայի նորաբաց տեղական մարմինն այս տարի միացավ Հիմնադրամի ամենամյա դրամահավաք մարաթոնին` նոյեմբերի 14-ին անցկացնելով իր անդրանիկ ռադիոթոնը: Շուրջ երկու տասնյակ երիտասարդ կամավորականներ Ուրուգվայում հեռարձակվող «Կոմիտաս ռադիոժամ»-h ուղիղ եթերի ընթացքում գրանցում էին նվիրատվության խոստումները: Եթերում հանդես եկան Ուրուգվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը (նստավայրը` Արգենտինա), ուրուգվահայ համայնքի առաջնորդ, Հիմնադրամի Ուրուգվայի տեղական մարմնի պատվավոր նախագահ Գերշ. Տ. Հակոբ Արք.Գըլընճեանը, տեղական մարմնի վարչության անդամներ: «Մեր նպատակն է ուրուգվահայ համայնքի օգտակար մասնակցությունը բերել մայր հայրենիքի կենսական նշանակություն ունեցող համահայկական այս նախաձեռնությանը: «Կոմիտաս ռադիոժամ»-ի հետ համագործակցությունը խթան հանդիսացավ, որպեսզի առաջիկա տարում կրկնենք եւ ավանդույթ դարձնենք հայրենիքի եւ Արցախի հզորացմանը միտված այս ծրագիրը»,- հայտարարել է Հիմնադրամի Ուրուգվայի տեղական մարմնի վարչությունը: Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրության, ռադիոթոնից հավաքագրված գումարը Հիմնադրամի դրամահավաք մյուս միջոցառումների արդյունքների հետ միասին կներառվի Հեռուստամարաթոն 2010-ի վերջնարդյունքում:
Նոյյան տապան  -   Հասարակություն