«Վրաստանը չպետք է հրաժարվի ՆԱՏՕ-ից».Քաղաքացիական Համերաշխության հարցերով նախարար


«Վրաստանը չպետք է հրաժարվի ՆԱՏՕ-ից».Քաղաքացիական Համերաշխության հարցերով նախարար

  • 04-11-2015 11:48:47   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրաստանի Կառավարության` նոյեմբերի 3-ի որոշման համաձայն` Վրացական Ուղղափառ եկեղեցու Պատրիարքարանին անվճար փոխանցվել է գյուղատնտեսական տեխնիկա: «Պատրիարքարանի սեփականությանն անվճար փոխանցել 14 տրակտոր, 1 կոմբայն, դաշտեր վարելու 8 մեքենա, 5 կուլտիվատոր` հողը փխրեցնող մեքենա և եգիպտացորեն հավաքող 3 մեքենա», -ասված է Կառավարության որոշման տեսքտում:

Վրաստանի Վիճակագրական Ծառայության տեղեկության համաձայն` հոկտեմբերին Վրաստանի տարեկան ինֆլյացիան կազմել է 5,8%, այն դեպքում, երբ սեպտեմբերին այդ ցուցանիշը կազմում էր 5.2%: Հոկտեմբերին տարեկան ինֆլյացիայի ամենաբարձր ցուցանիշը հաստատվել է ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրանքների խմբերում` 13.5%: Կահույքի, կենցաղային ապրանքների և տնային խնամքի իրերի տարեկան ինֆլյացիան հոկտեմբերին աճել է 13.1%-ով: Առողջապահության բնագավառում գները աճել են 11.1%-ով, ինչը, հիմնականում պայմանավորված է դեղորայի գների` 27.4% աճով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Էլեկտրականության սակագնի բարձրացման արդյունքում տարեկան ինֆլյացիան աճել է կացարանների, ոռոգման, էլեկտրականության և բնական գազի խմբերում և հոկտեմբերին կազմել է 8.2%: Հոկտեմբերին հյուրանոցների և ռեստորանների բնագավառներում գներն աճել են 6.5%-ով, իսկ արդյունաբերության բնագավառում` 4.1%-ով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Տրանսպորտի խմբում գները կրճատվել են 1.1% անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Վիճակագրության Ծառայության տեղեկության համաձայն` անցյալ ամիսների համեմատությամբ հոկտեմբերին սպառողական գներն աճել են 0.8%-ով:
«Գոյություն ունի կարծիք, որ եթե մենք հրաժարվենք ՆԱՏՕ-ից և Եվրամիությունից, Ռուսաստանը կվերականգնի Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Դա բացառված է: Մենք արդեն ունեցել ենք նման դիրքորոշում, երբ Էդուարդ Շևարդնաձեն առաջարկեց ԱՊՀ-ի կազմի մեջ մտնել պատերազմից հետո, փոխարենը, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի խնդիրները կկանոնակարգվեն: Մենք տեսանք, որ ամեն ինչ ճիշտ հակառակը տեղի ունեցավ: Ինձ համար առաջին տեղում են արժեքների նշանակությունները: ՆԱՏՕ-ի շատ երկրների համար արժեքներ են հանդիսանում ժողովրդավարական արժեքները, այդ իսկ պատճառով ինձ համար կարևոր է ընթանալ այդ արժեքների ուղղությամբ», -նոյեմբերի 3-ին հայտարարել է Քաղաքացիական Համերաշխության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին:
Նոյեմբերի 3-ին Վրաստանի Սահմանադրական Դատարանը չեղյալ է հայտարարել «Ազատության Խարտիայի» կողմից դրված արգելքը, ըստ որի կոմունիստական կուսակցության նախկին անդամներին արգելվում էր պաշտոններ զբաղեցնել պետական գերատեսչություններում: «Ազատության Խարտիան» վավերացրել էր Վրաստանի Խորհրդարանի կողմից 2011թ. մայիսի 31-ին: Օրենքը նախատեսում էր երկրից խորհրդային և ֆաշիստական խորհրդանիշների բացառում, ինչպես նաև սահմանափակում էր այն մարդկանց պետական գերատեսչություններում պաշտոնների զբաղեցումը, ովքեր մինչ 1989թ. ապրիլի 9-ը գաղտնի կամ բացեիբաց համագործակցել են ԽՍՀՄ-ի հատուկ ծառայությունների հետ կամ ինչ-որ կերպով կապված են եղել նրանց հետ:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը