Երեկ և այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց.ԼՂՀ ՊՆ


Երեկ և այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց.ԼՂՀ ՊՆ

  • 04-11-2015 12:08:57   |   |  Քաղաքական

Նոյեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 ու 82 միլիմետրանոց ականանետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են՝ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:
 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական