Այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց. ԼՂՀ ՊՆ


Այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց. ԼՂՀ ՊՆ

  • 05-11-2015 13:56:21   |   |  Քաղաքական

Նոյեմբերի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
 
Բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերի ուղղությամբ կիրառել են 82 միլիմետրանոց ականանետ՝արձակելով 7 արկ:
 
 
ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են՝ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն ենպահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 

 

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական