Մեծ հանդիսություն՝ նվիրված պոլսահայ գրող Զահրատի 90-ամյա հոբելյանին


Մեծ հանդիսություն՝ նվիրված պոլսահայ գրող Զահրատի 90-ամյա հոբելյանին

  • 05-11-2015 18:55:43   | Հայաստան  |  Մշակույթ

Նոյեմբերի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի Գրողների միության նախաձեռնությամ Հայաստանի գրողների միության մեծ դալիճում կայացավ մեծ հանդիություն՝ նվիրված պոլսահայ բանաստեղծ Զահրատի 90-ամյա հոբելյանին:
 
Միջոցառմանը ներկա էին Սյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, , կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, սփյուռքահայ գրողներ և մտավորականներ: Հանդիսությանը մասնակցելու համար Պոլսից Հայաստան էր ժամանել Զահրատի տիկին Անայիս Եալտըզճեանը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցեց փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, որում  մասնավորապես նշում է.«Սիրով, ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս արևմտահայ հանճարեղ բանաստեղծ Զահրատի (Զարեհ Յալտըզճյան) ծննդյան հոբելյանի առթիվ:
Զահրատը 20-րդ դարի երկրորդ կեսի պոլսահայ պոեզիայի խոշորագույն դեմքերից մեկն է, որն իր ինքնատիպ տաղանդով և լեզվամտածողությամբ հարստացրեց նաև հայ նորագույն պոեզիան` տալով նրան յուրօրինակ երանգ: Միևնույն ժամանակ Զահրատը մնաց դասական արևմտահայ պոեզիայի՝ Սիամանթոյի, Դ. Վարուժանի, Մ. Մեծարենցի և այլոց ճշմարիտ ժառանգորդն ու շարունակողը: Իր քերթվածքներում Զահրատը խոսում է մարդկանց ցավի ու երազների մասին, որտեղ ընդգծվում է նրա մարդասիրությունը, անանձնական սերը, մարդկանց նվիրվելու ձգտումը, համամարդկային կարեկցությունը, հույսի ու հավատի ներշնչման խոսքերը: 
Զահրատը կատակի, հեգնանքի լեզվով ընթերցողին է ներկայացնում իր մտորումները՝ ցույց տալով մարդկային թուլությունները, սոսկալի թերություններն ու անհարկի սովորույթները:
Հանճարեղ բանաստեղծի պոեզիան աչքի է ընկնում դիպաշարային տրամաբանական զարգացումով, փիլիսոփայական մտորումներով, որոնք դրսևորվում են ընթերցողի հետ մտերմիկ զրույցի ձևով: 
Զահրատի պոեզիան իր մարդասիրական բովանդակությամբ, իր նրբին երանգներով ուրույն տեղ է զբաղեցնում նորագույն շրջանի հայ բանաստեղծական արվեստում»:
Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարն ընգծեց, որ Զահրատը, ինչպես ամեն մի ճշմարիտ բանաստեղծ, միշտ կմնա մինչև վերջ չբացահայտված, քանի որ բոլոր ժամանակներում էլ արդիական կմնա, բայց կշարունակի հասկանալի ու փնտրված լինել:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց բանաստեղծի հարուստ ստեղծագործական կյանքի ու գործունեության մասին:
Զահրատի հետաքրքիր, բազմաշերտ պոեզիան հանգամանալից վերլուծեց ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը:
Այնուհետև Զահրատի մասին գնահատանքի և դրվատանքի խոսքով հանդես եկան կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, Սուրեն Դանիելյանը, Երվանդ Տեր-Խաչատրյանը, Թորոս Թորանյանը և այլք: 
Հեղինակի ստեղծագործությունները իր բարձրարվեստ կատարումով ներկայացրեց վաստակաշատ ասմունքող Սիլվա Կոմիկյանը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play